Տեսադարան

Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետին արդեն առաջին հանձնարարականն է տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: «Նոր մարզպետն այն մարդն է, ով լավ գիտի Շիրակի մարզն ու մարզի հոգսերը: Մարզպետին աշխատակազմին ներկայացնելիս ավելին ասելու կարիք չկա, քանի որ վերջին 15 տարիներին նա աշխատում էր մարզպետարանում: Նրա համար դժվար չի լինի շարունակել նախկին…

Ամեն ինչ նոր է սկսվում, ԸՕ նախագիծը փոխելու դեռ ժամանակ կա

Հրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ընդդիմությունն արդեն արձանագրում է, որ այն մտահոգություններին ու դիտողություններին, որ իրենք առաջ էին քաշում, որևէ լուծում չի տրվել: Մասնավորապես դրանք վերաբերում էին քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը, մատների թանաքոտմանը և այլն: «Առաջին լրատվականն» այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, ով անմիջական մասնակցություն է ունեցել…

Այդ երբվանի՞ց է ՀԱԿ-ը ցանկանում, որ Քոչարյանը վերադառնա

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Դիտարկմանը, թե, ըստ ոմանց, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու խնդիր կա, և որ ըստ Լևոն Զուրաբյանի, Դաշնակցության հետ ՀՀԿ-ն դրա համար է գնացել համագործակցության, նա պատասխանեց. «Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են այն քաղաքական ուժերը, որ այդ անձի հետ…

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Այսօր, փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հայաստանի իշխանության մաս դարձած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրաշքներ չի խոստանում, բայց վստահ…

Մենք դժվար պահին ենք բեռ վերցնում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է: Մենք…

Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՏԿԱԻՆ նախարարությունը երկու նախարարությունների բաժանելը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության առաջին դրսևորումն է, իսկ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Նա նախ հիշեցրեց, որ երբ տարածքային կառավարման եւ ԱԻ նախարարությունները միավորվեցին, ՀՅԴ-ն կողմ չէր, այնպես որ` հիմա որեւէ մեկը ՀՅԴ-ին չի կարող մեղադրել անսկզբունքայնության մեջ: Ռուստամյանը, ի պատասխան…

ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները

Դաշնակցություն-իշխանություն քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, Դաշնակցության կողմից առաջադրած էկոնոմիկայի նախարարի թեկնածու Արծվիկ Մինասյանը: «Համաձայնագրում ամփոփվելու է նաև երկու ուժերի ներուժի օգտագործմամբ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը: Սա նշանակում է, որ խնդիրները ոչ թե սահմանափակվելու են…

Եթե դժվար վիճակում դու բեռ չես վերցնում, հեշտ պայմաններում բոլորը կվերցնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Էդուարդ Շարմազանովն, ըստ էության, հաստատեց մամուլի այն հրապարակումները, որ ՀՅԴ-ին կտրամադրվեն երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելո՞վ են այդ երեք պորտֆելները տրվել Դաշնակցությանը, թե՞ այդ երեք ոլորտներում են մեր խնդիրները: – Մեր խնդիրներն ամենուր են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ և՛…

Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն

Ոչ ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է…

Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից ու աշխատանքից

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի – Պարո’ն Վարդանյան, կիսո՞ւմ եք Արմեն Ռուստամյանի այն կարծիքը, որ իշխանությունները հեղինակազրկված են: -Ես կարծում եմ, որ այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվել է հիմնականում լրագրողական համայնքի շնորհիվ, և կարծես երեկ ամեն ինչ իր հունի մեջ ընկավ: Եթե երեկ…