Տեսադարան

ՀԱՊԿ-ը պետք է Ադրբեջանին ուղղված առնվազն զսպող հայտարարություն աներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, Տավուշի կողմից հայկական սահմանի նկատմամբ Ադրբեջանի զինուժի հարձակումներն ի՞նչ են նշանակում: Այս անգամ ինչո՞ւ այդ երկիրը նման քայլի գնաց: – Նախ պետք է ցավակցել զոհվածների, խաղաղ բնակիչների հարազատներին: Սա, իսկապես, բացառիկ դեպք է, երբ խաղաղ բնակիչների շրջանում երեք զոհ…

Սահմանադրական բարեփոխումներին դեմ փաստարկներն օգտագործում են ի նպաստ սեփական կուսակցության շահերի

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին դեմ ուժերին հակափաստարկներին, ասաց, թե նրանք իրենց «ոչ»–ն օգտագործում են ի նպաստ սեփական կուսակցության շահերի։ «Նրանց հիմնական քարոզչական տեսակետին նայեք, այն հատվածին, որը ոչ-ը օգտագործվում է սեփական կուսակցական շահերն առաջ մղելու համար: Մենք նրանց բազմիցս հրավիրել ենք քննարկումների, բանավեճերի, որ…

Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել

Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս պարագայում, ըստ Աղվան Վարդանյանի, կա երկու ճանապարհ. «Ուժի դեմ կիրառել առավել մեծ ուժ, և երկրորդը՝ խորապես համոզված եմ, որ համանախագահող երկրները կարող են իսկապես առնվազն կտրուկ նվազեցնել նման լարվածությունը, հարձակումները, սադրանքները,…

Տեղի ունեցավ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնի բացումը

Այսօր Էրեբունի վարչական շրջանում բացվեց Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության զինվորական ղեկավար, հայկական լեգեոնի հերոս սպա, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնը, նաև տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի«Մովսես Տէր Գալուստեան» գրքի շնորհանդեսը: Երիտասարդական կենտրոնը ծառայելու է Էրեբունի վարչական շրջանի երիտասարդներին և պատանիներին: Կենտրոնի պատասխանատուների խոսքով`բազմաթիվ ծրագրեր են լինելու,…

Վերջապես կառուցենք մեր պետության տունը, օգտագործենք պատմական պահը և դուրս գանք փակուղուց

Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննարկումը պատմական որակեց` նշելով, որ անկախ ամեն ինչից, դա հայկական պառլամենտարիզմի կարևորագույն նվաճումներից մեկն է: Արմեն Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնաժողովին` երկու տարում տիտանական աշխատանք կատարելու համար: «Մենք աշխատել ենք այս հանձնաժողովի հետ, և այդ համագործակցությունը Դաշանակցությունը շատ…

Սահմանադրական փոփոխությունները դուռ են բացելու երկրի որակական զարգացման համար

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ նշեց, որ այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխությունների պահանջ ունի, բայց տարբեր են այդ փոփոխությունների բովանդակության վերաբերյալ պատկերացումները ՝ փոփոխություններ առօրյա կյանքում, փոփոխություններ` անձերից մինչև իշխանափոխություն: Ուստի, ըստ Աղվան Վարդանյանի, դժվար է պատկերացնել, որ բոլորը կարող են նույն…

Մերձավոր Արեւելքն առանց քրիստոնյաների ավելի վտանգավոր կդառնա

Ամերիկահայերը ԱՄՆ-ին կոչ են անում պաշտպանել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին։ Այս մասին The Global Catholic Channel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Դրա համար անհրաժեշտ է խստացնել ԻՊ-ի դեմ պայքարի ռազմական միջամտությունը եւ բողոքել Թուրքիայի գործողությունների դեմ, որը ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ հարձակումներ է իրականացնում քրդերի եւ այլ ազգային…

Մեր այսօրվա «այո»-ն մեր հետևողական «ոչ»-ն է 95 թվականի հակաժողովրդական Սահմանադրությանը

Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած` գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը: Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ հայտարարություն արեց. «Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի…

Թուրքիայում լարված իրավիճակը ձեռնտու է միայն Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իշխանությունը պահպանելու ու միանձնյա նախագահական համակարգ ներդնելու համար երկիրը վերածել է պատերազմական գոտու: Կարծիքը Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանինն է: Նրա փոխանցմամբ, Թուրքիայի հայերը, նախորդ տարիների համեմատ, ավելի քաղաքականացվել են: Եթե անցած ընտրություններին հայերն իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսություն պաշտպանող կուսակցություններին, ապա այս անգամ՝…