Տեսադարան

Ես չէի ուզում Վահանին այդպես տեսնել

Հրանուշ Հակոբյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով Վահան Հովհաննիսյանի մասին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չկարողացավ զսպել արցունքները, ասաց, որ կորցրեցինք ոչ միայն…

Դժվար է պատկերացնել, որ այլևս Վահանը մեր կողքին չէ

Էդվարդ Նալբանդյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննխսյանի հոգեհանգստին ներկա է գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Վահանը, ցավոք, կարճ ժամանակով դեսպան եղավ: Մեծ ծրագրեր ուներ, մեծ եռանդ ուներ, մեծ դեր է ունեցել արտաքին…

Իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին

Սեյրան Օհանյանը՝ Վահան Հովհաննեսյանի հոգեհանգստին Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ Վահան Հովհաննիսյանն իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին: Նա մարդ…

Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան

Բեռլինում դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում կյանքից հեռացած Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Վահան Հովհաննիսյան

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը: Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել աշխատանքի Հարավային Սիբիրում: Վահան Հովհաննիսյանը, սակայն գերադասել…

Դավթաշենում հիմք դրվեց սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքին

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ սիրիահայերի համար կառուցվող` սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, սիրիահայեր: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի փոխանցմամբ, այս ծրագրի իրականացումը քաջալերող է. այս նախաձեռնությունն իսկապես վստահություն է առաջացնում բոլորի եւ հատկապես սիրիահայերի շրջանում:…

Հայաստան գազը պետք է ներկրվի սահմանին ոչ թե դրամ-դոլար, այլ դրամ-ռուբլի բանաձևով

Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում ՀՀ-ն մեկ շաբաթ առաջ փոթորկող դրամ-դոլար-գներ իրադարձություններին անդրադառնալով, նշեց, որ դրանից պետությունը մի շարք դասեր պետք է քաղի և առաջարկեց որոշ լուծումներ: Դրանցից մեկն այն է, որ 70 տոկոս դոլարիզացիա ունեցող ՀՀ տնտեսությունը մի շարք ապրանքների, այդ թվում ՝ գազի վճարումները կատարելիս դրամ-դոլար բանաձևից անցնի դրամ-ռուբլի…

Հ.Յ.Դ. 124-րդ ամեակի հանդիսութիւն, Սփիւռքի մայր գաղութ` Հալէպի մէջ

ՀԱԼԷՊ, «ԳԱՆՁԱՍԱՐ» – 124 Տարի Մտքի, Կամքի եւ Խղճի Երթ» բնաբանով Չորեքշաբթի, 17 Դեկտեմբեր 2014ի երեկոյեան ժամը 5:00ին, Հալէպի «Գ. Եսայեան» սրահէն ներս նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծննդեան 124րդ տարեդարձի ժողովրդային հանդիսութիւնը, ներկայութեամբ Հ.Յ.Դ Բ.-ի Ներկայացուցիչ Ընկ. Հրանդ Մարգարեանի, Հ.Հ. Գլխաւոր Հիւպատոսին, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգիսեանի, Հալէպի Հոգեւոր Պետերուն,…

Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր ): Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում։ 1983 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի…

Արթուր Ղարիբյան (1967-1992)

Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում: 1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորել քանդակի բաժնում: 1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին: Եղել է Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը: Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին…