Տեսադարան

Մենք ուզում ենք երկրում հիմնական փոփոխություն մտցնել

Հայաստանի Անկախության հռչակման 23 տարեդարձի օրը «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը -Բարի երեկո պարոն Մարգարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Պարոն Մարգարյան դուք եւս , ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, անկախության մասին խոսելիս, այն անվանում եք գերագույն արժեք, բայց նաեւ ձեր կուսակիցների, տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների կարծիքով, վերջին տարիներին…

Պետությունը պետք է այնպես անի, որ սփյուռքահայ ներդրողներն այստեղ խնդիրներ չունենան

«Անշուշտ, սփյուռքահայերը պատրաստ են իրենց անձնական միջոցները բերել Հայաստան և գործեր հիմնել այստեղ, բայց, դժբախտաբար, հնարավորությունները մի քիչ ավելի դժվար են: Պետությունը պետք է լուծի այդ հարցերը, որ սփյուռքահայերը այստեղ դժվարությունների, խոչընդոտների չհանդիպեն, ինչպես հիմա է»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետ Վիկի Մարաշլյանը՝ հավելելով, թե ուրախ է, որ…

Սփյուռքահայ գործարարները շատ չեն գալիս Հայաստան, քանի որ վստահության, օրենսդրության հարցեր կան

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին ներկա Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննակումներից զատ՝ պետք է տեսնեն, թե հետագայում այդ քննարկումներն ինչ ընթացք պետք է ունենան: «Եթե սրանով բավարարվենք, ոչ մի տեղ չենք հասնելու: Այս օրերի քննարկումները պետք է ցույց տան, թե որքան լրջությամբ պետք է զբաղվենք հարյուրամյակի ոգեկոչումներով, սիրիահայությանը դեպի…

Գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է

«Հայաստանը բազկերակն է, Սփյուռքի մեջքն ու տանիքը: Պետականություն ունեցող Հայաստանը արդեն բացառիկ արժեք է: Ես համոզված եմ, որ ընդհանրական առումով սրա գիտակցումը Հայաստանում ու Սփյուռքում կա, որովհետև մենք քաղաքակրթորեն իսկապես այն բացառիկ ազգերից ենք, որ շատ մեծ սփյուռք ունենք: Ֆենոմենալ է, որ հայերի ընդամենը 1/3-ն է Հայաստանում ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին,…

Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայասատան-Սփյուռք 5-րդ համաժողովին Հայրենիք – Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թե քաղաքական, թե ազգային առումներով: Հայրենիք – Սփյուռք համաժողովները աստիճանաբար վերածվում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի: Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել…

Կատուն կմլավի, շունն էլ կհաչի

Աղվան Վարդանյանը` ՀՅԴ-ին տրվող պիտակավորումների մասին Այսօր, սեպտեմբերի 19-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքին քաղաքական զարգացումների, մասնավորապես` առաջիկա հանրահավաքին չմասնակցելու` Դաշնակցության որոշման մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ նշեց, որ այս օրերին ակնհայտ է, որ մեծ է հետաքրքրությունը ՀՅԴ քայլերի նկատմամբ, և կա մեկնաբանությունների կարիք: Նրա խոսքով`…

ՀՅԴ-ն առաջարկել է, եռյակը չի համաձայնվել

Այսօր քառյակի նիստից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների պատճառով ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի ձևաչափով համատեղ հանրահավաքից, արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցը այդքան կարևոր էր, քան հանրահավաքի հարցը, պատասխանեց. «Նախ ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները, ոչ թե ինքնանպատակ բարեփոխումներ, այլ կողմ ենք և հավատավոր պաշտպանում ենք…

Մեզ Բացակա Չդնեք…Աբո…

Ալբերտ Ալավերդյանը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Դաշտային Արցախի Զագլիկ գյուղում: 1965թ. ընտանիքը տեղափոխվել է Հրազդան: 1980 թվականին ավարտել է Հրազդանի թիվ 9 դպրոցը: Նույն թվականին ընդունվել է պոլիտեխնիկ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի գիշերային բաժինը: Ծառայել է Գերմանիայում, ծառայությունից հետո ուսումը կիսատ է թողել: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը եւ զինվորագրվել ՀԱԲ-ին, որի լուծարումից…

Հունաստանի որոշումը` օրենքով պատժել Ցեղասպանությունը ժխտողներին, ողջունելի է

Հունաստանի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ողջունելի է, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. «Հատկապես այս մթնոլորտում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է Փերինչեքի դեմ Շվեյցարիայի հակընդեմ հայցը, նման օրինագծի անցկացումը շատ հաճելի է, բայց պետք է…

Տարաձայնությունները չեն խաթարում քառյակի ձեւաչափը

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը, արձանագրվել է, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը: «Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, մնացած ուժերը դեմ են այս կամ այն պատճառով: Այս դեպքում պետք է…