
Դիանա Աբգար. այս անունն այսօր քչերը գիտեն: Հայուհին, որի իսկական անունն Անահիտ էր, իսկ օրիորդական ազգանունն Աղաբեկյան, 1920թ-ին Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանն էր Ճապոնիայում եւ Հեռավոր Արեւելքում: Թեեւ աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում եւ Շվեդիայում, բայց դա այնքան էլ այդպես…















