Տեսադարան

Նոր Գիւղն ու հալէպահայութիւնը կործանման վտանգի դիմաց…

Յունիս ամսուան առաջին օրէն սկսեալ` Հալէպի ընդհանրապէս եւ Նոր Գիւղի մասնաւորապէս վիճակը ահաւորապէս վատացած է: Ահաբեկիչ խմբաւորումներու կողմէ, որոնց կարեւոր բաժինը ուղղակի թուրք կամ թրքամէտ արմատական ահաբեկչական խումբեր են, ամէն տեսակի կործանարար հրթիռներ ու հրասանդներ տեղացին եւ կը շարունակեն տեղալ խաղաղ բնակչութեան վրայ: Մեծամասնութեամբ հայութեամբ բնակուած Նոր Գիւղի շրջանին մէջ ինկած հրթիռները մարդկային վնասներու կողքին…

Արցախի խնդիրն այլ լուծման ձևակերպմամբ, ՀՅԴ-ի համար բացարձակապես անընդունելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը – Պարոն Վարդանյան, Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքին արդեն իսկ տարբեր գնահատականներ տրվեցին: Մի մասը համարեց, որ լռությունն այդտեղ ամենաճիշտ պատասխանն էր, մյուսները կարծում են, որ ամեն դեպքում ելքեր կային: Ի՞նչ ելքեր կային: – Նախագահն իր ելույթում Աստանայում որոշ շեշտադրումներ է արել, որոնք, կարծում եմ, կարևոր…

Որևէ իշխանություն չի համաձայնի Եվրասիական միության անդամակցությանն առանց Ղարաբաղի

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմն Ռուստամյանը, խոսելով Աստանայում երեկ կայացած չորս երկրների հանդիպման և, Հայաստանի հետ կապված, Նազարբաևի հայտարարության մասին, նշեց, որ որևէ անակնկալ չի տեսել այդ քաղաքական իրադարձություններում, և ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան` իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետև Նազարբաևը մի քանի անգամ…

Երեւանում մեկնարկում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը

Երեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովի պաշտոնական բացումը, որին հրավիրված են նաեւ հայրենի արվեստագետներ, մտավորականներ։ Նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ԵՊՀ-ի հետ, ինչպես նաեւ գործակցության հուշագրի ստորագրում ՀՀ Սփյուռքի նախարարության հետ։ Ժողովին իրենց մասնակցությունը կբերեն շուրջ 80 պատվիրակներ աշխարհի 15 երկրներից։ 1928 թ. մայիսի 28-ին Կահիրեում…

Ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ամենամեծ ձեռքբերումից

«Այսօր արդեն ժամանակն է, որ բազմազան դառնա մեր անվտանգության համակարգը: Այս դեպքում մեր անկախությունն ավելի երաշխավորված կլինի»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր կարելի էր մեծ այլընտրանք ունենալ, բայց Հայաստանի անվտանգության համակարգը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով: Արմեն Ռուստամյանը Հայաստանի անկախության, պետականության կորստի վտանգ չի տեսնում.…

Մեծամիտ կեցվածքը ՀՀԿ-ի մոտ վաղուց է ձեւավորվել

ՀՀԿ-ի պահվածքը, որ իրենցից լավը չկա, հիշեցնում է հայտնի թագուհու եւ հայելու հեքիաթը, իսկ բոլորս գիտենք, թե ինչ եղավ թագուհու վերջը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած այն գնահատականին, թե ոչ մի քաղաքական ուժ չի կարող ավելին անել, ինչ անում է ՀՀԿ-ն: «Որեւէ քաղաքական ուժի նման գնահատական…

«Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումներ՝ Հայաստանում

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի համագործակցութեամբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակի առթիւ «Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումների մեկնարկը տրւեց ուրբաթ, 23 մայիսի 2014 թւականի ժամը 14:00-ին, մատենադարանում: Նոր Ջուղայի ձեռագիր…

ՀՅԴ-ն արձագանքում է Սերժ Սարգսյանի ելույթին

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամները մայիսի 24-ին այցելել են Գյումրի, որտեղ հանդիպել են ոչ միայն Գյումրիի, այլեւ Շիրակի մարզի կուսակցական ակտիվի հետ: ՀՅԴ-ն Շիրակի մարզում ձևավորել է յոթ ընկերներից բաղկացած նոր մարզային կոմիտե, որի ներկայացուցիչ է ընտրվել Ռոմիկ Մանուկյանը: Վերջում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՅԴ գործիչները պատասխանել են լրագրողների հարցերին: ՀՀ նախագահ Սերժ…

Երբ կառավարությունը հրաժարական կտա

Ինչո՞ւ հրաժական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են օդում կախված Այսօր լրագրողների հետ ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն կանխատեսումը, թե իշխանությունը այլևս ռեսուրս չունի, և վարչապետը ստիպված է լինելու կարճ ժամանակ անց հրաժարական տալ, նշել է, որ նման…