Երիտասարդական

Հայաստանում կրկին մանկական ճամբարներ են կազմակերպվել

ՀՅԴ Լոս Անջելեսի երիտասարդական միության անդամները Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են ճամբարներ տեղացի երեխաների համար: Օրերս մեր գործընկերները Հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրիում էին: Նմանօրինակ ճամբար է նաեւ կազմակերպվել այստեղ: Արդեն 7 տարի է՝ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպում են այսպիսի ճամբարներ: Երեխաներն այստեղ սովորում են հայրենասիրական երգեր, ապրում ճամբարային առօրյայով: Ամերիկայի արեւմտյան ափից հայրենիք ժամանած մեր…

Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը խաղաղութիւն Եւրոպայում համաժողովին

2014 թուականի յուլիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցաւ համաժողով՝ «Խաղաղութիւն Եւրոպայում» ընդհանուր խորագրով։ Համաժողովը կազմակերպել էր Եւրոպական երիտասարդական ընկերվարականներ կազմակերպութիւնը (Young European Socialists), հիւրընկալութեամբ Ռուսաստանի Ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական միութեան (Russian Social-Democratic Union of Youth)։ Համաժողովին մասնակցում էին ընկերվարական կուսակցութիւնների երիտասարդական միութիւններ` Հայաստանից, Ուկրաինայից, Լիբանանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայից, Չեխիայից: Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հայաստանից…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Նիդեռլանդների Երիտասարդ ընկերվարների Ընդհանուր ժողովին

Սոյն թուականի յունիսի 15-ին Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներ` Ադրինէ Մարգարեանը, Սարինէ Աբրահամեանը և Նուբար Վարդանեանը մասնակցեցին Նիդեռլանդների Երիտասարդ ընկերվարների Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցաւ Ուտրեխտ քաղաքում։ Երիտասարդ ընկերվարները Աշխատաւորների կուսակցութեան (PvdA) երիտասարդական կազմակերպութիւնն է։ Ժողովի օրակարգում ընդգրկուած էր շրջանաւարտ վարչութեան երկամեայ գործունէութեան հաշուետւութիւնը, որի հիմնական մասը վերաբերում էր Եւրոխորհրդարանի ընտրութիւնների ժամանակ կատարուած աշխատանքներին։ Ժողովը քննարկեց և…

Մեր երազն այսօր արդեն իրականանալու է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալները, ինչպես նաև սիրիացի ապստամբները, ովքեր մարտնչում են ընդդեմ իշխանական ուժերի, լքել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող հայաբնակ Քեսապ քաղաքը, որը ահաբեկիչների վերահսկողության տակ էր գտնվում մարտ ամսի վերջից: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, սիրիական զորքը մուտք է գործել Քեսապի հրապարակ: Եվ կառավարական զորքերը իրենց վերահսկողության տակ են…

Մահազդ

ՀՅԴ Բիւրոն ցաւով կը գուժէ վաստակաշատ դաշնակցական եւ մատւորական՝ Ընկեր ՊՕՂՈՍ ՍՆԱՊԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ 14 Յունիս 2014-ին, Լիբանան   ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն կը գուժէ գրականագէտ, մտաւորական, իր շրջանի վաստակաւոր ընկերներէն` ՊՕՂՈՍ ՍՆԱՊԵԱՆԻ մահը, որ պատահեցաւ 14 յունիս 2014-ին:

Տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի շիրիմը

Մի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երեւանում ամփոփող շիրիմը բարեկարգելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու եւ պատշաճ տեսքի բերելու նպատակով:…

ԱԺ ոչ իշխանական ուժերը հրապարակեցին 12 կետերը

ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը: Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները…

Հաղորդագրութիւն

Կոչ համայն հայութեան Այսու Հալէպի Նոր Գիւղի շրջանը կը յայտարարենք ԱՂԷՏԵԱԼ ԳՕՏԻ: Կոչ կ՛ուղենք համայն հայութեան, որ բոլոր միջոցներով սատար հանդիսանայ ի նպաստ այս անմարդկային հրթիռաձգութեան անմիջական կասեցման, յանուն աղէտահար ժողովուրդին Ֆիզիքական անվտանգութեան ապահովման: Հալէպի Լրատուական Գրասենեակ 4 Յունիս 2014

Որևէ իշխանություն չի համաձայնի Եվրասիական միության անդամակցությանն առանց Ղարաբաղի

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմն Ռուստամյանը, խոսելով Աստանայում երեկ կայացած չորս երկրների հանդիպման և, Հայաստանի հետ կապված, Նազարբաևի հայտարարության մասին, նշեց, որ որևէ անակնկալ չի տեսել այդ քաղաքական իրադարձություններում, և ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան` իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետև Նազարբաևը մի քանի անգամ…

Պարտադիր բաղադրիչը էլ հնարավոր չէ վերականգնել, ինչու՞ եք կրքերը նորից լարում

Արծվիկ Մինասյանը՝ ԿԲ նախագահին Այսօր Ազգային ժողովի նիստում, երբ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, ներկայիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնում էր ԿԲ նախկին վեց տարվա գործունեության առաջնահերթությունները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ ստիպված է արձագանքել Արթուր Ջավադյանի մի շատ կարևոր ու վտանգավոր պնդմանը: Նրա խոսքով՝ ՍԴ որոշմամբ պարտադիր կուտակային բաղադրիչը բնութագրող…