
Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ-ում ներկայացուած մնացած կուսակցութիւնների երիտասարդական միութիւնների ներկայացուցիչների հետ մասնակցեցին Վրաստանի Քութայիսի քաղաքում թուականիս Ապրիլի 26-27-ին տեղի ունեցած Հարաւային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Ֆորումը կազմակերպել էր Վրաստանում Նիդերլանդական Թագաւորութեան դեսպանութիւնը և Բազմակուսակցական ժողովրդավարութեան նիդերլանդական ինստիտուտը։ Ֆոորումին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանական և ընդդիմադիր…















