
Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը զորականչ էր հայտարարել մարտական բովով անցած «Շուշիի առանձնակի գումարտակի» և այլ ջոկատներում մարտնչած ընկերներին մարտական ստորաբաժանումներ կազմելու և պաշտպանության նախարարի հրամանով մարտական գործողությունների վայրեր մեկնելու, մեր երիտասարդ զինվորների կողքին Հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօր Արցախ է մեկնել Գյումրու խումբը:















