
Սիրիահայութեանը եւ ի մասնաւորի քեսաբահայութեանը հովանաւորելու նպատակով՝ Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ՝ ապրիլի 16-ի առաւօտեան կազմակերպւել էր բողոքի համահաւաք, Թեհրանում ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց: Հաւաքը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, որից յետոյ իրաւաբան Թալին Բանդարին ընթերցեց օրւայ յայտարարագիրը: Յայտարարագրի մէջ ասւած էր. «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Թուրքիան իր հակասիրիական դիրքորոշման եւ տարածաշրջանային…















