Հիմնարկներ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Նախաձեռնութեամբ` 650,000 Ամ. Տոլար` Ի Նպաստ ՀՅԴ-ի Գործունէութեան Եւ Հայ Դատի Աշխատանքներուն

Երեքշաբթի, 3 դեկտեմբերի երեկոյեան, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ ընթրիք-հաւաք մը` կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին: Ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի ընկերներ, Լիբանանի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Քոչարեան, Հայկական երեսփոխանական պլոքի քաղաքական խորհուրդի անդամներ, ուղեկից միութիւններու ու ՀՅԴ կոմիտէներու ներկայացուցիչներ եւ մեծ թիւով բարերարներ: Ընթրիք-հաւաքը վարեց Սարգիս Արմէնեան: ՀՅԴ Լիբանանի…

Էլ ե՞րբ պիտի կառավարությունը լսի հասարակության կարծիքը, եթե ոչ նման կարևոր հարցերում

Ազգային ժողովը քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու՝ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգում ներառված հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս նախաձեռնությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է կարևոր հարցերի շուրջ կամք դրսևորել, միասնական ջանք գործադրել և դրա մասին համատեղ հայտարարությամբ հանդես գալ: «Ինձ համար բացարձակապես անհասկանալի…

Այսօր մեկնակրում է «Դեպի Արցախ» կարգախոսով հեռուստամարաթոնը

Այսօր երեկոյան, ժամը 20-ից մեկնարկում է «Դեպի Արցախ» կարգախոսով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Մինչ այդ Միացյալ Նահանգներ այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում հայկական կազմակերպությունների, հայկական հանրային շրջանակների հետ։ Նախօրեին նա Լոս Անջելեսում այցելել է Հայ Օգնության Միության կենտրոնակայան։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման…

ՀՅԴ ՀԵՄ-ի ֆլեշմոբը

Այսօր ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր ֆլեշմոբ՝նվիրված Վուդրո Վիլսոնի՝1920թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի (Arbitral Award) կայացմանը: Ֆլեշմոբի նպատակը եղել է Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինայում տեսնել Վիլսոնի Իրավարար վճռի իրականացման պահանջը՝ վճռի տակ ստորագրած 20 երկրներից, հատկապես Թուրքիայից և ԱՄՆ-ից: Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով, համաձայն կանոնադրության…

Եվրախորհրդարանի բանաձեւը պետք է ընդունենք որպես մարտահրավեր

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը եւ օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված կետերի ներառումը, ըստ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հայկական կողմին գցել են փակուղային իրավիճակի մեջ։ Մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից վերոնշյալ բանաձեւի ընդունման փաստը եւ պատասխանելով Karabakh-open.info-ի այն հարցին, թե դա ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Դավիթ Իշխանյանը նկատել…

Թուրքիան սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Ցեղասպանությունը

Թուրքիան սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր սահմանն անցավ Եգիպտոսի հանդեպ և հայտարարեց, որ Եգիպտոսում ոչ թե հեղափոխություն է, այլ հեղաշրջում, Եգիպտոսն ակնարկեց, որ կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եվ դա համընկնում է եգիպտացի ժողովրդի ցանկությունների հետ,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եգիպտոսից ժամանած…

ՀՅԴ ուսանողները երթ են կազմակերպում դեպի նախագահի նստավայր

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, ի պաշտպանություն ուսանողների իրավունքների ու շահերի, նոր միջոցառում է կազմակերպում: Այդ կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել. որում ասվում է. ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը: ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ`…

Լոս Անճելըսի Հայութիւնը Կ՛ոգեկոչէ Լիզպոնի Նահատակներու Յիշատակը

«…Եթէ յիշատակս ալ թառամի, Ա՜հ, այն ատեն ես կը մեռնիմ»։ Պ. Դուրեան Սիրելի Արա, Սագօ, Վաչէ, Սեդրակ եւ Սիմոն, դուք մեռած չէք, դուք դեռ կենդանի էք, դուք կ՛ապրի՛ք եւ պիտի ապրիք այնքան ատեն, որ կան ձեզ յիշողներ, ձեր գաղափարներուն եւ ձգտումներուն հաւատացողներ, եւ ինչու չէ նաեւ՝ «խենթեր», որոնք նոյն յանձնառութեամբ եւ պատասխանատուութեամբ կրնան առաջնորդուիլ: Կիրակի,…

Հայաստանը իր ընտրությունը կանի

Եվրոպական Միության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հանդիպել է Ազգային Ժողովում ներկայացված չորս քաղաքական ուժերի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան ու Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ֆյուլեն մտահոգությունն է հայտնել՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջին շրջանում 1 մլրդ դոլարի զենք վաճառելու առիթով։ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Երկիրն այսօր-ի հետ զրույցում…

Այսօր Կալիֆոռնիայում տեղի կունենա Համբիկ Սասունյանի ներման դիմումի քննարկումը

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը մեկ ժամից քննության է ընդունելու Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը մերժել էր։ Այս տարի հունվարի 1-ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50 ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը…