Հ.Յ.Դ. Բիւրօ

Ինչ հետևանքներ կունենա Պետական պարտքի մասին օրենքի փոփոխությունը

Օրերս կառավարությունը հավանություն տվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ նախագծին, ըստ որի՝ հետագայում պետական պարտքը դառնում է կառավարության պարտքը, մինչդեռ այսօր պետական պարտքը ձևավորվում է Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերից: Ըստ մեկնաբանությունների, այս փոփոխությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի կառավարությունը կարողանա հետագայում մեծ պարտքեր վերցնել տնտեսության զարգացման համար: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը…

2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, վերջին շրջանում երկու նոր կուսակցություններ են բացվել և դեռ բացվելու են: Արդյոք դա նշանակում է, որ հին կուսակցությունները սպառել են իրենց: – Ես բոլորի մասին չեմ կարող դատողություն անել: Դաշնակցությունը, բնականաբար, չի սպառել իրեն և ամենահներից է, բայց անընդհատ ինքնավերանորոգվող և ժամանակին…

ՀՅԴաշնակցությունը դարձավ Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) անդամ

ԵՐԵՎԱՆ (12 հունիսի 2015թ.) – Բուդապեշտում գումարվող Եվրոպական սոցիալիստների կուսակցության (ԵՍԿ, PES) 10րդ կոնգրեսը հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամակցությունը այդ կազմակերպությանը, որպես դիտորդ անդամ (Եվրոմիության ոչ անդամ եւ կամ Եվրոմիության անդամակցության ոչ թեկնածու երկրների կուսակցությունները այլ կարգավիճակ չեն կարող ունենալ)։ Ընդառաջելով ԵՍԿ-ի նախագահության առաջարկին, կոնգրեսը նաեւ հաստատեց անդամակցությունը Վրաստանից («Վրացական երազ»), Եգիպտոսից, Մորոկոյից եւ Իտալիայից…

Բոլոր դէպքերում էլ դէմ ենք լինելու ապակայունացնող ծայրայեղութիւններին

«Ալիք»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ – Պրն. Բաղումեան, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ապրիլեան հեւքը բաւականին սեւեռւած պահեց համաշխարհային ընտանիքի ուշադրութիւնը` Հայաստանի եւ հայութեան վրայ: Հայոց պահանջատիրութեան նոր փուլ ու հանգրւան թեւակոխելու Ձեր պատկերացումը: Որո՞նք են լինելու ըստ Ձեզ` հայութեան պահանջատիրական շեշտադրումները 100-րդ տարելիցից յետոյ: – Ճիշտ է, հիմա մենք տրամաբանօրէն թեւակոխում…

Մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում

«Սոցինտերնի»՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երեւանյան երկօրյա ժողովի ավարտին այսօր բանաձեւ է ընդունվել: Կառույցի գլխավոր քարտուղար Լուիս Այալան եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը համատեղ ասուլիսում ներկայացրել են ժողովի արդյունքները։ «Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ապահովում եւ ամրապնդում, ԱՊՀ, Կովկասյան եւ Սեւծովյան երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ. այս հարցերը Սոցինտերնի օրակարգում են, եւ երեւանյան…

Երեւանում մեկնարկել է «Սոցինտերնի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը

Երեւանում այսօր մեկնարկել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Երեւանում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։ Ժողովը, «Սոցինտերնի» գլխավոր քարտուղար Լուիս Այալայի առաջարկով, սկսվեց մեկ րոպե լռությամբ` Վահան Հովհաննիսյանի հիշատակը…

Երևանում կկայանա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) տարածաշրջանային հանձնախմբի ժողովը

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ, 2015թ. հունիս 7) – Հունիսի 8-9 Երևանում տեղի կունենա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը որտեղ կքննարվկեն մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից,…

Վահան Հովհաննիսյանի նոր գիրքը վարկանիշային աղյուսակի առաջատարն է

Երևանյան բեսթսելեր 3/15 «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը: Քաղաքական գործիչ, գրող ու մտավորական Վահան Հովհաննիսյանի կյանքի վերջին տարիների մտորումներն ամփոփող գիրքն ընթերցողին հասավ առանց գրողի մակագրության: Գրքի առանձին գլուխները էլեկտրոնային տարբերակով հրապարակվել էին Վահան Հովհաննիսյանի կենդանության տարիներին:

Կողմնորոշիչը պետք է լինեն մասնագիտական եւ բարոյական որակները

Պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը 2015 թվականի հունիսի 20-ին տեղի է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություն: Այս ընտրության շուրջ գոյություն ունի որոշակի լարվածություն, ինչը դուրս է եկել ԲՈւՀ-ի պատերից եւ ստացել է հասարակական հնչեղություն: Պոլիտեխնիկականի շուրջ եղած խոսակցությունները իրականում ավելի վաղ են սկսվել, ինչն էլ հավանաբար հիմք է ծառայել նման ուշադրության…

Հանդիպում Կիպրոսի Ընկերվար Ժողովրդավարութեան Համար Շարժում Կուսակցութեան (EDEK) Ներկայացուցիչին Հետ

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան/«Արձագանգ», 2015թ. Մայիս 29) – Հ.Յ.Դ. պատուիրակութիւն մը՝ գլխաւորութեամբ Հ.3.Դ. Բիւրոյի անդամ Խաչիկ Մուրատեանին, Ուրբաթ, Մայիս 29-ին, Կիպրոսի մէջ հանդիպում մը ունեցաւ (EDEK) փոխնախագահ Քոսթիս Էֆսթասիուի հետ: Քննարկուեցան Սուրիոյ տագնապը եւ անոր անդրադարձը փոքրամասնութիւններու վրայ ընդհանրապէս եւ Սուրիահայութեան վրայ յատկապէս, երկու կուսակցութիւններուն միջեւ գործակցութեան ծիրը ընդլայնելու հեռանկարները, եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամ եակը:…