Հ.Յ.Դ. Բիւրօ

Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով

Նոյեմբեր 16-ին Մոնթրէալի մէջ սկիզբ առաւ Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին կը մասնակցին Գանատայի, Արեւմտեան Ամերիկայի, Արեւելեան Ամերիկայի եւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբի Ուաշինկթընի գրասենեակի պատուիրակութիւնը։ Խորհրդաժողովի բացումը կատարեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը։ Առաջին օրուան նիստի ընթացքին…

Ես չեմ ուզում իմ երկրի կոլապսը

«Եթեր» շաբաթաթերթի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ: Վերջին շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության նախագահ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի առաջին պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան: Ոմանք այն կարծիքին են, թե խորհրդարանն ինչ-որ առումով կտուժի, եթե այնտեղ չհնչի Վահան…

Պոլսոյ Մէջ ՀՅԴ-Քրտամէտ ԽԺԿ Աննախընթաց Հանդիպում

Երեքշաբթի, Նոյեմբեր 12ին, ՀՅԴի եւ Թուրքիոյ քրտամէտ Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն կուսակցութեան (ԽԺԿ) բարձրաստիճան պատուիրակութեանց միջեւ աննախընթաց հանդիպում մը տեղի ունեցաւ Պոլսոյ մէջ: Նաեւ, 1923էն ի վեր, առաջին անգամ ըլլալով է, որ ՀՅԴի պաշտօնական պատուիրակութիւն մը Պոլիս կ՛այցելէ: Քրտամէտ կուսակցութեան պատ-ուիրակութիւնը կը գլխաւորէր կուսակցութեան Արտաքին յարաբերութեան յանձնախումբի ատենապետ ու Թուրքիոյ խորհրդարանի անդամ Նազմի Կիւրը, իսկ ՀԵԴի…

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունը ճիշտ էր

Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանները՝ ընդդիմություն, ոչ ընդդիմություն, այլընտրանքային, իշխանական, ոչ իշխանական ուժեր, Հայաստանում մի տեսակ լղոզված են, հայտարարեց. «Գծերի մասին եք խոսում, ես էլ ասում եմ՝ ի՞նչ գիծ, եթե գծեր քաշելու բոլոր ժողովրդավարական մեխանիզմները բացակա են: Եթե ընտրությունը որպես…

Հ.Յ.Դ. Իսթանպուլի մէջ կը մասնակցի Ընկերվար Միջազգայնականի նիստերուն

ԵՐԵՒԱՆ (12 Նոյեմբեր 2013).- Կիրակի, 10 Նոյեմբերին, Իսթանպուլի մէջ սկսան Ընկերվար Միջազգայնականի ժողովները։ Ժողովներուն մասնակցելու համար, Իսթանպուլ մեկնած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, բաղկացած Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեանէ եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցեու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանէ։ Կիրակի, 10 Նոյեմբերին, կէսօրէ ետք, գումարուեցաւ Ընկերվար Միջազգայնականի…

Ուաշինկթընի մէջ Հ.Յ.Դ.-Խ.Ժ.Կ. (BDP) բարձրաստիճան հանդիպում

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երեքշաբթի, Հոկտեմբեր 29-ին, Թուրքիոյ քրտամէտ Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն կուսակցութեան (BDP) համանախագահ Սալահէտտին Տէմիրթաշի գլխաւորած պատուիրակութիւնը այցելեց Հայ Դատի Ուաշինկթընի գրասենեակ եւ հանդիպում ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեանի գլխաւորած պատուիրակութեան հետ։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան հայ-քրտական համագործակցութեան հնարաւորութիւնները, հայերու եւ քիւրտերու ազգային եւ ժողովրդավարական հասարակաց ձգտումները: Նախորդ օրը, Յ. Տէր Խաչատուրեանի գլխաւորած հայկական պատուիրակութիւն…

Պատասխանատու ես, եթե պահանջում է երկրի շահը

Ղարաբաղյան շարժման ու Արցախի շահարկումների, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների ու սահմանաբաժանման, քաղաքական կարիերան կառուցելու եղանակների, իր սարկազմով ելույթների և այլ հարցերի մասին Irakan.info-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ: – «Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, ես չէի պատրաստվում խառնվել քաղաքականությանը» (խմբ. տարիներ առաջ իր արտահայտած մտքերից է)-, երբ ժամանակին Ձեր բառերով ասած խառնվեցիք քաղաքականությանը,…

Հ.Յ.Դ. մասնակցեցաւ Ուաշինկթընի մէջ գումարուած քրտական խորհրդաժողովին

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երկուշաբթի, Հոկտեմբեր 28-ին, տեղի ունեցաւ «Քրտական Դերը Նոր Միջին Արեւելքի Մէջ» խորագրով խորհրդաժողովը, որուն մասնակցեցան քիւրտ քաղաքական գործիչներ` Թուրքիայէն, Սուրիայէն, Իրանէն եւ Իրաքէն: Անոնց կողքին նաեւ մասնակցեցան տեղացի արտաքին քաղաքականութեան մասնագէտներ: Խորհրդաժողովը իր տեսակով առաջինն էր, որ կազմակերպուած էր «Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն» թրքական կուսակցութեան Միացեալ Նահանգներու գրասենեակին կողմէ, եւ կայացաւ «National Press Club»ի կեդրոնէն…

Այցելություն Սիմոն Զավարյանի շիրիմին

Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 26-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր այցելություն մեծ հայորդու շիրիմին, որ գտնվում է Լոռու մարզի նրա հայրենի գեղատեսիլ Այգեհատ գյուղում: Արարողությանը մասնակցում էին ՀՅԴ հայաստանյան կառույցի բազմաթիվ ընկերներ, ՀՅԴ Երիտասարդական, Պատանեկան և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների անդամներ, հրավիրյալներ և գրեթե ողջ Այգեհատ գյուղը: Շիրիմը խնկարկեց և…