Հ.Յ.Դ. Բիւրօ

Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում: Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից…

Հայաստանը իր ընտրությունը կանի

Եվրոպական Միության ընդլայնման եւ հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հանդիպել է Ազգային Ժողովում ներկայացված չորս քաղաքական ուժերի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան ու Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ֆյուլեն մտահոգությունն է հայտնել՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջին շրջանում 1 մլրդ դոլարի զենք վաճառելու առիթով։ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Երկիրն այսօր-ի հետ զրույցում…

Ռուսաստանը պետք է մեծ երաշխիքներ տա

Ադրբեջանին 1մլրդ դոլարի զենք վաճառելու վերաբերյալ Ռուսաստանի որոշման վերաբերյալ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեր թերթի հետ զրույցում ասել էր, թե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թող Ադրբեջանի «փողերը կիրառվեն մեր դաշնակցի հզորացման համար»՝ ավելացնելով, որ եթե ոչ ՌԴ-ն, ապա մեկ այլ պետություն զենք կվաճառի Ադրբեջանին: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո…

ՀՅԴ-ում քննարկվում են երկրի օրակարգային հարցերը

Այս օրերին ՀՅԴ-ում տարբեր ֆորմատներով քննարկումներ են անցկացվում: Դրանք, ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, կապված են մեր երկրի օրակարգային հարցերի հետ, ինչպես նաեւ Դաշնակցությունը մոբիլիզացնելու նպատակ են հետապնդում: Երեկ ՀՅԴ ԳՄ մեր այցի պահին երկու խորհրդակցություն էր ընթանում` մարզային ներկայացուցիչների հետ եւ ԳՄ-ում: «Մեզ մոտ հիմա շատ բուռն շրջան է, որովհետեւ ավարտվեց մի…

ՀՅԴ-ն չի շարժվում անհատի քմահաճույքներով

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ում խմորումներ են սկսվել, մասնավորապես ՀՅԴ լիբանանյան ու ամերիկյան կառույցները պահանջում են արտահերթ ժողով անցկացնել, որպեսզի քննարկեն կուսակցության վերնախավում տիրող իրավիճակը, այդ թվում` ՀՅԴ ԳՄ-ի ու Բյուրոյի նոր ղեկավարության ընտրության հարցը: ՀՅԴ-ում նաեւ ցանկանում են դնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի փոփոխության հարցը: Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի…

Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ

Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ, այս մասին, այսօր, հուլիսի 9-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին 1 մլրդ դոլար արժողությամբ հարձակողական բնույթի զենքի գործարքին:… Ըստ Կիրո Մանոյանի՝ Ռուսաստանը իրավական առումով պայմանագրային տրամադրություններ չի խախտել:…

Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարը

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Երեւան, Հայաստան Էլ-նամակ [email protected] ՀՀ Սփյուռքի Նախարարություն «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ» Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողով 2013թ. հուլիսի 5-6 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Երեւան, Հայաստան Ընդհանրապես հայ ժողովուրդ-Թուրքիա եւ հատկապես՝ Հայաստան-Թուրիքա հարաբերությունները պետք է ունենան նաեւ իրավական հենք։ Օսմանցիների կողմից Հայկական Բարձրավանդակ ներխուժումից…

Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը` Էրդողանի անկման սկիզբ

Այսօր, հուլիսի 3-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ բաց հասարակական բանավեճ՝ «Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանի համար» թեմայով: Բանվեճին մասնակցում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Թուրքիայում բռնկված բողոքի ալիքն ուղղված էր հիմնականում Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ, ով կարողացել է վերջին տասնամյակում մեծ ազդեցություն թողնել…

Դա կրակոց էր մեր պետականության վրա

Հուլիսի 2-ի երեկոյան Պռոշյանի գյուղապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր: Տեղի «Դրո Կանայան» Կոմիտեի հրավերով այստեղ էին հավաքվել դավադիր գնդակի զոհ դարձած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մարտական ու կուսակցական ընկերներ, գյուղի հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ մասնակցելու արցախյան պատերազմի հերոսի և հարգված գյուղապետի հիշատակին կազմակերպված մոմավառությանը: Մինչ արարողության մեկնարկը ելույթ ունեցան բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր…

Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար այս պահին գրանցվել է 200 սիրահայ ընտանիք: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախագահ Վահան Վարդանյանը: Նախապես հայտարարված էր, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր` երեկ: Սակայն Վարդանյանն ասաց, հաշվի առնելով հանգամանքը, որ դեռևս բազմաթիվ սիրիահայեր դիմում են, ցանկանում գրանցվել նոր կառուցվելիք բազմաբնակարան…