Հ.Յ.Դ. Բիւրօ

Վահան Հովհաննիսյան. Ես չեմ հավատում վստահեցմանը, թե ոչինչ չի պատահի Օսկանյանի հետ

hayeli.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ – Ձեր ելույթում բավական ուշագրավ փաստ նշեցիք` եթե մինչեւ անձեռնխելիությունից զրկելը Վարդան Օսկանյանը` որպես գործով վկա, խուսափում էր հարցաքննությունից, ապա հիմա` որպես մեղադրյալ, առավել եւս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հրաժարվել հարցաքննությունից: Եվ այս դեպքում ի՞նչ իմաստ ունի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը: Աղվան Հովսեփյանը պատասխանեց…

Լրատվական 106.5 րադիոն օրվա թեմաների մասին՝ Կիրո Մանոյանի հետ

Լրատվական 106.5 ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Թեման. Օսկանյանի ճակատագիրը Քոչարյան-Սարգսյան հակամարտության համատեքստում: Քոչարյանին խփել ցանկացողները Օսկանյանին են խփում: Այն մասին, թե ինչու իշխանությունները դաշնակցականներին տեղյակ չէին պահել Ռամիլ Սաֆարովի արտահանձման մասին, նաև այն մասին, թե ինչու դաշնակացականները այդ մասին ավելի…

Օգնել եղբայրներին

Սիրիան սարսափելի աղետի մեջ է: Երկիրը, որը մեր հազարամյա հարևանն է, քաղաքացիական պատերազմի բոցերի մեջ է և բաժան-բաժան է լինում: Բայց չէ՞ որ մենք՝ հայերս, Սիրիան բոլորից լավ ենք ճանաչում: Մեր կապերը հեռավոր անցյալից են սկիզբ առնում: Հիշո՞ւմ եք՝ «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է. «Մեզ համար հաց էին բերում Շամն ու Հալեպը»: Շամ՝ արաբերեն այդպես…

Արևմուտքը խանդավառ չէ, որ Թուրքիան ինքնակամ ձեռնարկումներ անի Սիրիայում

Թուրքիայի ակտիվութունը Սիրիայում վերջին օրերին նվազել է, ինչի մասին ասում են հենց իրենք՝ թուրքերը: Սեպտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ հայտնեց, որ պատճառները երկուսն են՝ ներքին խնդիրները և արտաքին պատճառները՝ Արևմուտքն այնքան էլ խանդավառ չէ, որ Թուրքիան ինքնակամ ձեռնարկումներ անի…

Կացութիւնը լուրջ է եւ լրջութիւն կը պահանջէ. կը մնայ լրջանալ

Աւելի քան երկու տասնամեակ կ՛ըլլայ արդէն, որ աշխարհը կորսնցուցած է Համաշխարհային Բ. պատերազմէն ետք իրականացած հաւասարակշռութիւնը եւ կը փնտռէ նորը. ցարդ չէ յաջողած զայն գտնել, որուն պատճառով առօրեայ դրութեամբ կը վտանգուի երկրագունդի զգայուն կէտերու շրջանային խաղաղութիւնը, իսկ յաճախ` միջազգային խաղաղութիւնը: Խորհրդային Միութեան ինքնահաշուեյարդարով թեւ առաւ տնտեսական գերազատականութիւնը, որ աշխարհի երեսին շնչող իւրաքանչիւր էակին խոստացաւ տնտեսական…

Վահան Հովհաննիսյան. Պետք է խոսել արդեն իրականացված ինքնորոշման փաստի ճանաչման մասին

«Սաֆարով արտահանձնումն Ադրբեջանին բավականին ծանրակշիռ առիթ է, որպեսզի ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ձևաչափն ու բովանդակությունը փոխվի»,-Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակում ի՞նչ դրական փոփոխություններ կարել է ակնկալել, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը։ Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահողների մոտ պետք է պնդի, որ շարունակել բանակցային գործընթացը…

Անտարբեր լինելու իրավունք չունենք

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, որը միտված է սիրիահայերին առաջկցություն ցույց տալուն, այսօր հաղորդագրություն է տարածել. «Արդեն ավելի քան մեկ տարի շարունակվում է հակամարտությունը Սիրիայում՝ մի երկիր, որը մոտ հարյուր տարի առաջ ընդունեց և ապաստան տվեց Մեծ Եղեռնից մազապուրծ բազմահազար հայ գաղթականների։ Տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցներն ու նրանց սերունդներն աշխատանքով և նվիրվածությամբ իրենց մասնակցությունը բերեցին այդ…

ԼՂՀ-ն, իբրեւ ինքնուրույն երեւույթ, պետք է անընդհատ ինքնահաստատում կատարի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բացառիկ հարցազրույցը aparaj.am-ին -Վերջին օրերին Ռ. Սաֆարովին` Ադրբեջան արտահանձնելու եւ այնտեղ ազատ արձակելու եւ հերոսացնելու կապակցությամբ նշել եք, որ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան ակտիվություն չի ցուցաբերում` համեմատած Ադրբեջանի հետ: Դուք հատկապես ինչը նկատի ունեք եւ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն: -Վերջին ժամանակաշրջանում` ավելի քան 10 տարի, մենք արտաքին ճակատի վրա, քարոզչական…

Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերություններն այլ մակարդակի վրա են

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ԼՂՀ-ում մի շարք բարձրաստիճան պաշտոնների դաշնակցականների նշանակումը, իշխանության հետ համագործակցությունը չի խանգարի այստեղի ՀՅԴ-ականներին նախագահական ընտրություններում: Հովհաննիսյանը նախ հայտարարեց, որ նման կասկածի մեջ մեծ տրամաբանություն չի տեսնում, հետո էլ հավելեց, որ Արցախում բոլորովին այլ իրավիճակ է, Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են,…

ՀՅԴ նախաձեռնությամբ մեկնարկել է «Օգնիր եղբորդ» խորագրով ծրագիրը

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ ստեղծվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել Սիրիայում գտնվող կարիքավոր սիրիահայ եւ ոչ միայն սիրիահայ ընտանիքներին: Նախաձեռնության մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը:…