Հ.Յ.Դ. Բիւրօ

Դաշնակցական նախարարները ծանոթ են ոլորտի խնդիրներին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում դաշնակցական նախարարները նշեցին, որ արդեն հասցրել են ծանոթանալ ոլորտի խնդիրներին: Այսպես` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ոլորտում ահագին փոփոխություններ են կատարվել, սակայն առաջիկայում ավելի համալիր ծրագրով հանդես կգա: Առաջիկայում կամփոփեն տնտեսական ցուցանիշները, ամեն դեպքում, ըստ Մինասյանի, սպառնալիք պարունակող ցուցանիշներ չկան, մանավանդ որ մեծ թվով…

Ժողովրդավարությունը չպետք է հակադրվի անվտանգությանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին: «Այսօր հայ ժողովուրդը բավականին լուրջ օրեր է ապրում: Մի կողմից…

Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են պետականաշինությանը, հայրենիքում եւ սփյուռքում տեղի ունեցող մի շարք գործընթացներին առնչվող հարցեր:

Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ. «Հարգելի խորհրդարան, Սա մեզ համար ըստ էության նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ առաջադրել ենք…

Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թե միջազգային մամուլում, թե քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացվեցին դրական լույսի ներքո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ դա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա: -Պարոն Փափազյան, այս օրերին Սփյուռքը ևս հետևում էր հայաստանյան զարգացումներին: Դուք, որպես Ֆրանսիայի հայ համայնքի…

Ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը

«Մենք մեր բաժին պատասխանատվությունը միշտ զգացել ենք, կրել ենք և նորից էլի պատասխանատու վիճակում ենք: Եվ ուզում ենք, որ շարժման ներուժը չմսխվի և բերի բոլորիս համար երազած Հայաստանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ այս նոր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ մարդը հանգիստ խղճով…

Ընտրություններից հետո պետք է պակասեցվեն վարչապետի լիազորությունները

Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցությունը բերելու ենք մայիսի 8-ի վարչապետի ընտրություններին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարի առումով: Ռուստամյանը նշեց,…

Քննարկվել են Արցախի խնդրի հետ կապված մարտահրավերները

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակի և արդյունքների մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Հանդիպման նախաձեռնությունը ԱՀ նախագահ Բակո Սահակյանինն է: Քննարկվել են այն մարտահրավերները, որոնք առաջացել են Արցախի խնդրի հետ…

Հանդիպում Արմեն Ռուստամյանի հետ

Մայիսի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպում է կայացել աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ, շրջանների կոմիտեների և ԱԵՄ-ի ՎՄի ներկայացուցիչներ, պաշտոնյա ընկերներ: Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը խոսել է ՀՀ-ում ծավալված համաժողովրդական…

Մենք ունենք մեր ավանդույթը

«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է իր տեսակետը հայտնել. «Ես էլ նույնն ասացի իմ ելույթի ժամանակ, որ պատգամավորն իրավունք…