Լուրեր

«Սոցինտերնը» քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Աշխարհի սոցիալիստական կուսակցություները միավորող Սոցինտերնի խորհուրդը Նյու Յորքում գումարած նիստում որոշել է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Լուի Այալան տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում կառույցի անդամ ՀՅԴ եւ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եկել են ընդհանուր համաձայնության՝ հաշվի առնելով վերջին շրջանում մի շարք ազգային խորհրդարանների եւ վերազգային հաստատությունների կողմից Ցեղասպանության…

Չմոռացվող անուններ – Արամ Պողոսյան

Այսօր` հուլիսի 6-ին, Դավիթ Անհաղթ պուրակում (ք.երեւան, քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի 2)տեղի կունենա հուշ – երեկո` նվիրված Շուշիի առանձնակի հետեւակային դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանի 45-ամյակին:

ՀՅԴաշնակցությունը դարձավ Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) անդամ

ԵՐԵՎԱՆ (12 հունիսի 2015թ.) – Բուդապեշտում գումարվող Եվրոպական սոցիալիստների կուսակցության (ԵՍԿ, PES) 10րդ կոնգրեսը հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամակցությունը այդ կազմակերպությանը, որպես դիտորդ անդամ (Եվրոմիության ոչ անդամ եւ կամ Եվրոմիության անդամակցության ոչ թեկնածու երկրների կուսակցությունները այլ կարգավիճակ չեն կարող ունենալ)։ Ընդառաջելով ԵՍԿ-ի նախագահության առաջարկին, կոնգրեսը նաեւ հաստատեց անդամակցությունը Վրաստանից («Վրացական երազ»), Եգիպտոսից, Մորոկոյից եւ Իտալիայից…

Վահան Հովհաննիսյանի` դեպի լուսաբաց տանող «մայրամուտը»

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: Երկլեզու գրքում /հայերեն, ռուսերեն/ զետեղված է Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննիսյանի մայրն ու տղան, հարազատները, կուսակից և ոչ կուսակից…

Հանդիպում դաշնակցական գյուղապետերի հետ

Մայիսի 10-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց ներքաղաքական վերջին զարգացումները, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները, կուսակցության հիմնական առաջնահերթությունները, խոսեց ժողովրդի հետ բաց, սրտացավ աշխատելու` համայնքապետերի պարտավորության ու պատասխանատվության, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօրվանից նախապատրաստվելու անհրաժեշտության,…

Պետք է հրաժարվենք սահմանադրական միապետությունից

ՀՅԴ-ն՝ Սահմանադրության մասին Նոր Սահմանադրության նախագիծը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մայիսին։ Այս մասին այսօր, մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Լինելու է արդյոք այդ նախագծում ՀՅԴ առաջարկը, դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել եւս նախագահական համակարգի պահպանմանը, հավելեց նա։…

Գերմանացիները կողմ են, որ ճշմարտությունը վեր հանվի

Գերմանիան այն պետությունը չէ, որ այսքանից հետո ենթարկվի թուրքական ճնշումներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և աղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը: «Գերմանիայի նախագահն արդեն բավական բան հայտարարեց: Հայտարարության մեջ նա գործածեց «ցեղասպանություն» բառը: «Կարծում…

ՀՅԴ-ն կողմ է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը

Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից: Նա նշեց, որ այսօրվա այդ համակարգը համարվում է անարդյունավետ, որովհետև չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է արտադատական…

Պուտինն այդքան ծուռ քաղաքականություն չի վարի

Այս օրերին քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք՞ նա կգա մասնակցելու ապրիլի 24-ի Հայոց ցեղասապանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին: Yerkir.am-ի այս հարցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում` ինչու չպետք է գա, եթե ասել է, որ գալու է»: Կիրո Մանոյանը…

Կալանավորման հիմքերը ապրիլի 24-ից հետո կվերանան

Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» նրա ընկերները կարծես իրենք էին ցանկանում, որ իրենց ձերբակալեն։ Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ակտիվիստներն այնքան ուղղակիորեն էին հայտարարում հանրության համար անընդունելի գործողությունների մասին, որ իրավասու մարմիններին այլ ելք չէր մնում, քան գործել։ Այսուհանդերձ, պատգամավորը չի բացառում, որ…