Քննարկում

Մենք այստեղ ենք, ամէն մի զինուորի կողքին

Ապրիլեան քառօրեան հայկական իրականութեան մէջ շատ բան փոխեց. այն համայն հայութեան ուշադրութիւնը, անկախ մասնագիտութիւնից եւ ապրելու վայրից, սեւեռեց դէպի առաջնագիծ, ուր 18-20 տարեկան զինուորն ու իրենից ոչ այնքան տարիքով սպան որոշեցին համայն հայութեան, անկախ մասնագիտութիւնից եւ բնակութեան վայրից, ճակատագիրը՝ անկարելին անգամ կարելի դարձնելով: Զոհասեղանին ամենաթանկն էր՝ բազում մատաղ կեանքեր… Այսօր` 5 ամիս անց, ապրիլեան քառօրեան…

Պարտադրուած իրաւազրկումը շրջելու կամքը

(Արցախի Հանրապետութեան 25-Ամեակի Առիթով) «Հ. Յ. Դաշնակցութիւնը ԼՂՀ փաստացի սահմանները, ինչպէս նաեւ Հիւսիսային Արցախի գրաւեալ շրջանները (Շահումեանի շրջան, Գետաշէն եւ Մարտունաշէն) կը համարէ ԼՂՀ անբաժանելի մասը։» Հ. Յ. Դ. 32րդ Ընդհանուր Ժողով Յունուար 2015, Դիլիջան Իրաւազրկումը չի կրնար անդարձ ըլլալ։ Երբ գոյութիւն ունի կամքը, կարելի կը դառնայ նաեւ իրաւազրկումը շրջելու կարողականութիւնը։ Քսան եւ հինգ տարիներ…

Քրդական բռնաբարւած երազանքը

Սիրիայի տարածք, թուրքական ԶՈՒ-ի ներխուժման արդիւնքում, կրկին անգամ, մեր դէմ վեր յառնեց այսպէս կոչւած «Realpolitik»-ի դառը իրականութիւնը, որը, կոնկրետ, Թուրքիայի գործողութիւնների հետ կապւած ի յայտ բերեց երկու իրականութիւն. Առաջին- Պարզ տրամաբանութիւնը յուշում է այն մասին, որ Սիրիայում, թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնները կտրուկ հակասում են միջազգային իրաւունքի ամենահիմնարար սկզբունքներին եւ օրէնքներին: Դա դատապարտելի արարք է, որը միանշանակօրէն…

Բուհերում հնարավոր է հրաժարվենք պետական քննություններից

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուսումնական հաստատությունների տնօրենների հետ վերջին օրերին անցկացված ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ նշեց, որ կրթության ոլորտում առաջիկայում կլինեն լուրջ փոփոխություններ: Մասնավորապես` ավագ դպրոցում` 12-րդ դասարանի վերջին կիսամյակում, աշակերտը հնարավորություն կունենա սովորելու այն 3 առարկաները, որոնք հետագայում պետք կլինեն մասնագիտական ընտրություն կատարելիս: Հաջորդ տարի այս մոդելը կկիրառվի 12-րդ դասարանում ամբողջ ուսումնական տարում:…

«Ազդակ»ի Խմբագրական. Կրթութեան Եւ Գիտութեան Նախարարութեան Օրինակով

Երիտասարդներու հաւաքին իր տուած այցելութեան առիթով նախագահ Սարգսեան անդրադառնալով երիտասարդութեան խնդիրներուն կարծիք յայտնած է, որ այսօր անոնց կը պակսի արեւմտեան ձեւի կրթութիւնը, սակայն ատիկա երիտասարդներուն մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար երկար ժամանակ պէտք է, որուն որեւէ երկիր չէ կրցած կարճ ժամանակահատուածի մը մէջ հասնիլ: Նախագահ Սարգսեան վստահեցուցած է, որ Հայաստանի մէջ այդ ուղղութեամբ…

Անկախության ուղին այլընտրանք չուներ

ԼՂՀ հռչակման 25-ամյակի առթիվ մեր հարցազրույցը ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ ԲԱԼԱՅԱՆԻ հետ -Պրն Բալայան, այս տարի տոնում ենք ԼՂՀ հռչակման 25-ամյակը, ի՞նչ տոն է այն Ձեզ համար: Այսօր, քառորդ դար անց, ինչպե՞ս եք արժևորում մեր կատարած ընտրությունը: -Իմ խորին համոզմամբ, 25 տարի առաջ ԼՂՀ հռչակումը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձավ: Իրագործվեց բազում…

Կայսերական Խմբավարին Նահանջի Փողը

(ՊՐԵԶԻՆՍԿԻԻ ՆՈՐ ՄՕՏԵՑՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ) Նախագահ Ճիմի Քարթըրի ազգային ապահովութեան խորհրդական Զպիկնիեւ Պզեզինսկի 1997ին իր հրատարակած գիրքին մէջ (The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives, «Ճատրակի Մեծ Խաղատախտակը. Ամերիկեան Գերակշռութիւնը Եւ Իր Աշխարհառազմավարական Հրամայականները») կը զարգացնէր հետեւեալ տեսակէտը եւ առաջադրանքը. Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, Միացեալ Նահանգները կը մնայ միակ գերուժը, որ պիտի տիրապետէ համաշխարհային…

Անդրադարձ. Սանձում Եւ Սահմանագծո՞ւմ

Թրքական «Հիւրրիյէթ Տէյլի Նիուզ»-ը 20 օգոստոս 2015-ին հաղորդեց, որ Թուրքիա եւ Միացեալ Նահանգներ համաձայնութիւն գոյացուցած են սուրիական Ժարապլոս եւ Մարէ քաղաքներուն միջեւ երկարող տարածքը մաքրելու ՏԱՀԵՇ-ի ներկայութենէն եւ պահպանելու (ինչ որ ցամաքային ուժերու մասնակցութիւն կ՛ենթադրէ), ապա զայն յանձնելու Սուրիական ազատ բանակին: Երկու երկիրներուն ստորագրած փոխադարձ հասկացողութեան փաստաթուղթին համաձայն, թրքական ռմբաձիգներ պիտի միանան նշեալ շրջանը ՏԱՀԵՇ-ի…

Ակնարկ. Թոյլատրուած Ներխուժում

Արդէն պարզ է եւ համատարած համոզում, որ Ժարապլոսը ՏԱՀԵՇ-ի ուժերէն ազատագրելը գլխաւոր նպատակ յայտարարած Անգարան միայն այդ նպատակը իրականացնելու համար չէ, որ կը համարձակէր ներխուժել Սուրիա: Միջազգային լրատուութիւնը թէեւ ՏԱՀԵՇ-ի չէզոքացման գործողութեան վրայ դրաւ շեշտերը թրքական ներխուժման շարժառիթները բացատրելու համար, այսուհանդերձ Էրտողան ինք չէր թաքցուցած շարժառիթներու համատեղումը` յստակացնելով, որ ներխուժումը կը շղթայազերծուի ՏԱՀԵՇ-ը եւ քրտական…

Սիրիական հակամարտութիւնը տեղափոխւում է նոր հարթութիւն

Թուրքական ԶՈՒ-ի ներխուժումը Սիրիա յուշում է ամբողջովին նոր իրավիճակի մասին, որը ենթադրում է ուժերի կտրուկ վերադասաւորում սիրիական ճգնաժամում՝ յատկապէս, եւ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական յարաբերութիւններում՝ ընդհանրապէս: Երկու կարծիք լինել չի կարող. սիրիական Ջերաբլուսի շրջանը ԴԱԷՇ-ից «ազատագրելն» ընդամենը պատրւակ է, որը կոչւած է թաքցնելու պաշտօնական Անկարայի թիրախաւորած հիմնական նպատակը: Փորձենք խնդիրը դիտարկել թուրք ղեկավարութեան յայտարարութիւնների ֆոնին: Գործողութեան…