Հ.Յ.Դ. Հայաստան

Կառավարությունը խախտում է ընթացակարգերը

Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող օրինագիծն առնչվում է սկզբունքային հարցի, և ի դեմս կառավարության օրենսդրական նախաձեռնության` այսօր կանգնած ենք մի քանի խնդրի առջև: «Արդեն որերորդ դեպքն է` հիմնավորապես խախտվում են ՀՀ…

Իրազեկման ակցիա՝ նվիրված աշխատողների իրավունքների պաշտպանությանը

Մայիսի 1-ին՝ Աշխատանքի պաշտպանության միջազգային օրը, ՀՅԴ Երեւանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեն Հյուսիսային պողոտայում, ժամը 14:30-ին, անցկացնելու է իրազեկման ակցիա՝ նվիրված աշխատողների իրավունքների պաշտպանությանը: Քաղաքացիներին կբաժանվեն իրենց իրավունքների պաշտպանությանը վերաբերող նյութեր: Նույն օրը, ժամը 13:00-ին, ՀՅԴ ԳՄ շենքում (Հանրապետության 30, Սիմոն Վրացյան կենտրոն) տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված օրվա խորհրդին:

Գազի գինը պետք է վերանայվի

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հայտարարությունը, թե գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է ժամանակային առումով ոչ ճիշտ և ոչ տեղին: «Որովհետև այդ հարցը դեռ քննարկման է ենթակա, և պայմանագրով նախատեսված գնի նվազեցումը կամա, թե ակամա բերելու է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովում…

Անհրաժեշտ է ներդրումային միջավայրի փոփոխութոյւն

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկի մասին, որ եթե սփյուռքահայերից ամեն մեկը հազար դոլար ներդնի հայաստանյան բանկերում, դրանից կաշխուժանա բանկային համակարգը և տնտեսությունը: «Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան, որ` միայն դա բավարա՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը կոչը…

Պետության օրակարգում այսօր հողային պահանջատիրության հարց չկա

ՀՅԴ ԳՄ նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցազրույցը «Ժամանակ» օրաթերթին – Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանն անցած շաբաթ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: Մինչդեռ նա հունվարի 29-ին հրապարակված հռչակագրում հղումներ…

ՀՅԴ-ն կողմ է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը

Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից: Նա նշեց, որ այսօրվա այդ համակարգը համարվում է անարդյունավետ, որովհետև չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է արտադատական…

100-րդ տարելիցի միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլի համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլ մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը: «Իսկ պայքարի հաջորդ փուլն այն է՝ ոչ միայն ճանաչում, այլ նաև զղջման պահանջ, ժխտողականության դեմ պայքար, բնականաբար արդարության վերականգնում՝ հատուցման սխեմաների միջոցով»,-ասաց Մինասյանը: Բացի այդ նա նկատեց, թե այս…

ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին

Ապրիլի 25 -ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը: Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս…

Թուրքիայի նման վարքագիծը խոսում է նրա թուլության մաս

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, Yerki.am-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե` ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն, պատասխանեց. «Թուրքիայի ղեկավարությունն այսօր իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին, և այս հայտարարությունը հերթական վկայությունն է: Ակնհայտ է, որ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ…

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր անցյալին չի վերաբերում, այլ՝ ապագային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Վերջին իրադարձությունները, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը, Հռոմի պապի պատարագը, այս բոլոր գործընթացները հայ-թուրքական հարաբերություններն ավելի հեռացնո՞ւմ են, թե մոտեցնում են իրար: Ի վերջո, մենք անվտանգության խնդիր ունենք, արդյո՞ք այս բոլոր գործընթացներով վտանգի տակ չի դրվում նաև այդ հանգամանքը: -Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, չես կարող վնասել մի…