Հ.Յ.Դ. Հայաստան

Վաղը խորհրդարանը կքննարկի աղմկահարույց օրենքի լրամշակված տարբերակը

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակը: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը Կառավարության հեղինակած բարեփոխումների փաթեթը հակասահմանադրական են որակում: Օրենքի բարեփոխման անհրաժեշտությունը, հիշեցնենք, առաջացավ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մի շարք կետեր, այդ թվում նախկին օրենքի հիմնաքարը հանդիսացող…

Հանդիպում ԵԽԽՎ համազեկուցողների հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նրանց հետաքրքրել են սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը: Համազեկուցողներն ավելի շատ հարցրել են, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, և այդ փոփոխությունների նկատմամբ ի՞նչ դիրքորոշումներ ունեն կուսակցությունները: Քննարկվել են նաև Ղարաբաղի հիմնախնդրի…

Պարտադիր հետպահումները կվերադարձվեն 2015 թվականի հունվարից մինչև հուլիսը

Կառավարության առաջարկած փոփոխությունները ընդդիմադիրները չեն ընդունում Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների և աշխատանքային այն խմբի հետ, որը մշակում է պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծ: ՀՅԴ-ից հանդիպմանը ներկա Արծվիկ Մինասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց այն հիմնական առաջարկները, որոնք ներկայացվել են իրենց. «Փորձ է արվում ներկայացնել, որ պարտադիր բաղադրիչը…

Կառավարությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փուլային տարբերակ է առաջարկում

Պատգամավորները վարչապետին են ներկայացրել կուտակային օրենքի փոփոխության վերաբերյալ իրենց դիրքորոշումը Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու…

Աշնանը պարզ կլինի՝ իշխանությունը պատրա՞ստ է կառուցողական երկխոսության

ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին -Իշխող կուսակցության ընդհանուր առմամբ դրական արձագանքը քառյակի 12 կետանոց «պահանջագրի» դրույթներին հիմք տալի՞ս է ասելու, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները սահուն տեղափոխվում են կառուցողական երկխոսության դաշտ։ -Մենք մեր երկրում թշնամիներ չենք տեսնում, փորձում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնք կհանգեցնեն հիմնարար, արմատական փոփոխությունների եւ որակապես կբարելավեն մեր քաղաքացիների վիճակը՝…

Արձագանք ներկայացվող մեղադրանքներին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետներին, որոնց համաձայն` քառյակն իր 12 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարել միայն սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր, Աժ ավանդական ճեպազրույցների ժամին Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ քառյակի հայտարարության առաջաբանում կար հատուկ կետ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խնդիրներին, որոնք գերակա խնդիրներ են. «Լրատվամիջոցները…

Կուտակայինի հարցով արտահերթ նիստ չի բացառվում

Եթե գործատուները շարունակեն ճնշել իրենց աշխատակիցներին եւ պահանջեն կուտակայինի վերաբերյալ դիմումներ չներկայացնել, Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Կուտակայինի վերաբերյալ մենք կետ ունենք մեր հրապարակած 12 պահանջների մեջ: Ակնհայտ է, որ միջանկյալ օրենքը միայն կարիք ուներ հիմնավորելու, ամրացնելու կամավորության սկզբունքը,…

Ինչո՞ւ 12 կետանոց պահանջի մեջ չներառվեց գազի թանկացումը

պարզաբանում է Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 կետանոց պահանջի մեջ ներառված են այն խնդիրները, որոնք կոնսեսուսով են ձեւավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու պահանջների մեջ չկան գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրները: «Սրանք այն կետերն են, որոնք հստակ հրատապ…

Էներգետիկ համակարգում պետք է կանխատեսելիություն լինի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով` հանրային ծառայությույունները կարգավորող հանձնաժողովն իր գործառույթների սահմաններում ներկայացրել է ստեղծված իրավիճակը` կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում` պարզաբանումներ ներկայացնելով էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: «Ակնհայտ է, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և համակարգային: Այստեղ…

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը: Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին, ոճրագործության, որը տեղի է ունեցել 100…