Հ.Յ.Դ. Հայաստան

Առաջիկա ժողովում փոփոխությունները չեն բացառվում

«Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՀՅԴ-ն պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել ղեկավար մարմնի կազմում` դուրս թողնել ՀՅԴ իշխանական վերնախավից «անցանկալի» անդամներին: Սակայն, Աղվան Վարդանյանի խոսքով, այս լուրերը միայն…

Այդ լսարանի առջեւ` Սերժ Սարգսյանը շահեց

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: – Պարո’ն Ռուստամյան, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի վերաբերյալ, որը մինչ օրս մամուլում քննարկման առարկա է: – Գիտեք, խնդիրն այն է, որ երեւի մեկ այլ լսարանում այդ հարցը կունենար այլ հնչեղություն, բայց այն լսարանը, որը…

Եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած գումարի ծախսը` քննարկման թեմա Ազգային ժողովում

Հայաստանի թողարկած եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած գումարի ծախսի հարցը պետք է լուրջ քննարկման թեմա դառնա Ազգային ժողովում: Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ով պատրաստվում է առաջիկայում հարցը բարձրացնել խորհրդարանում: Lragir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի բացառվում՝ առաջիկայում իրենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ պահանջելով, որպեսզի կառավարությունն արտաքին պարտքի ներգրավման, մարման…

Կուսակցությունը երկրի եւ պետականության համար է

Այսօր, հոկտեմբերի 4-ի ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները հերթական անգամ անդրադարձել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելուն: Լրագրողներին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է` դրանից հետո ՀՅԴ-ն փոխի իր դիրքորոշումները: «Այսքան ժամանակ դուք տեսե՞լ եք, որ որեւէ հարցում մեր դիրքորոշումները փոխվեն, տեսե՞լ եք, որ մենք ասենք, թե իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,- նշել…

ՀՅԴ-ն փոփոխություն է առաջարկում «Դատախազության մասին» օրենքում

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին եւ ԱԺ-ին հաղորդումը ներկայացվում է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով: Սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված չէ նշված հաղորդումը ՀՀ ԱԺ ներկայացնելու եւ քննարկելու կարգը, որի հետ կապված գլխավոր դատախազը համապատասխան…

Ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, որոնք արժանի են մարդասիրական մոտեցման

«Չի կարող չորս տարվա մեջ երեք անգամ համաներման ակտ իրականացվի, բայց քրեակատարողական հիմնարկները մնան այդքան ծանրաբեռնված: Սա նշանակում է, որ մենք կա՛մ քրեածին ազգ ենք, ինչի հետ ես համաձայն չեմ, կամ պարտավոր ենք լուրջ վերանայումներ իրականացնել քրեական արդարադատության համակարգում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ Ազգային Ժողովն այսօր շարունակեց քննարկել…

Համաներում անցկացնելը կարեւոր է Հայաստանի համար

Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահը համաներում հայտարարելու առաջարկ է ներկայացրել ԱԺ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագիծը դեռևս չի բաժանվել պատգամավորներին, կբաժանվի, կծանոթանանան և ըստ այդմ, կարող են կարծիք հայտնել: Համաներմանն առհասարակ Աղվան Վարդանյանը դրական է վերաբերվում: «Բնականաբար անհրաժեշտությունը մենք չպետք է որոշենք, ԱԺ-ին առաջարկելը դա նախագահի իրավասությունն է:…

Նա Հայրենիք էր ստեղծում

Սոս Սարգսյանի հիշատակին Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում: Բանից պարզվում է`…

ՀՅԴ խմբակցությունը Գեւորգ Կոստանյանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հարցը

ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ եւս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումն ավարտվել է։ Ինչպես տեղեկացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, իրենք քննարկմանն անդրադարձել են սահմանադրական բարեփոխումների խնդրին՝ հաշվի առնելով նաեւ, որ Կոստանյանը ՀՀ նախագահի կողմից ձեւավորված հանձնաժողովի անդամ է։ Դաշնակցությունը բարձրացրել է խորհրդարանական կառավարման անցնելու հարցը եւ ցանկացել լսել դատախազի թեկնածուի տեսակետը։ Վերջինս հանձնաժողովի…

Պետք է վերանայել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում՝ «Արգումենտի ի ֆակտի» գործակալությունում, տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը: Գիրքը ներկայացվել է քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և ընթերցողների լայն շրջանակի: Միջոցառումը կազմակերպել էր «Ռուս-հայկական համագործակցությունը»՝ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Շնորհանդեսը վարում էր «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը: «Թուրքիան…