Հ.Յ.Դ. Հայաստան

Իշխանությունները երկիրը տանում են «ֆորս-մաժորային իրավիճակի»

«Հայաստանի իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական և ներքին ու արտաքին քաղաքականությունները երկիրը տանում են ֆորս-մաժորային իրավիճակի, պաթյունի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Իշխանություններին թվում է, թե իրենց այնքան հաստատուն են, այնպես են արել, որ իրենց իշխանությունն այլևս անդառնալի է, այդ ժամանակ է հենց վտանգը վրա հասնում: Իրենք դա չեն…

Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման բոլոր երաշխիքները կան

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում օգոստոսի 23-ին` սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: Միջոցառումն անցկացվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի բակում, որտեղից մեծ բազմությունը` մարտական ընկերներ, կուսակիցներ, բարեկամներ, հարազատներ, ինչպես նաեւ գյուղի բնակիչներ, շարժվել են Պռոշյանի Ազատամարտիկների պանթեոն, ուր թաղված է Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո` ելույթ են ունեցել…

Խորհրդարանում բազմիցս արծարծվել է բուհերի ուսման վարձերը բարձրացնելու թեման

«Բացարձակապես համաձայն չեմ պարոն Դավթյանի` վերմակը մեր վրա քաշելու ձեւակերպման հետ: Կարծում եմ, անհաջող ձեւակերպում է արել »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: «Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ շատ հաճախ նրանց կուսակցական շահերը, ցավոք սրտի,…

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ուսման վարձերի թանկացման հարցով լսումներ են պահանջում

Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր՝ օգոստոսի 20-ին նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատգամավորներն առաջարկել են ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ…

Հաղորդագրութիւն

Երէկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը. ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստիւ կը դատապարտէ Հարաւային արուարձանները թիրախ դարձուցած պայթումը, որուն իբրեւ հետեւանք ինկան տասնեակ մը անմեղ զոհեր` ահաբեկչական այս երկչոտ արարքը նկատելով բոլոր լիբանանցիներուն, ինչպէս նաեւ ազգային կայունութեան դէմ ուղղուած արարք: Ահաբեկչական այս արարքը նոր փորձ մըն է երկիրը մղելու երկպառակութեան ու…

Թիվ 38 ընտրատարածքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն չի առաջադրվի

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական համակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, թեև մինչև օգոստոսի 15-ն է, բայց կուսակցությունների մի մասը չի շտապում որոշում կայացնել։ Tert.am-ին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար, ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ–ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի: «Այսօր վերջնական քննարկել են հարցը տարածքային կազմակերպությունների հետ, և…

Ցանկացած վարչապետ պետք է չորս առաջնահերթ գործողություն իրականացնի

Դուք լինեիք վարչապետ, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր այս հարցադրմանն ի պատասխան նշեց, որ առաջնահերթ մի քանի գործողություններ կան, որոնք ցանկացած կառավարություն և վարչապետ պետք է նախաձեռնի: Դրանցից առաջինը աշխատատեղերի ստեղծումն է: Պետությունը պարտավոր է յուրաքանչյուր աշխատունակ և աշխատանքի ցանկություն ունեցող անձի համար աշխատատեղեր…

Կյանքում այդպիսի սխալ էլ չեմ անի. Կապանի ՀՅԴ-ական նախկին քաղաքապետը՝ թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելու մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին քաղաքապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Աթայանը, ով 2008թ.-ին Կապանի ընտրություններում հաղթել էր գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանին և ընտրվել քաղաքապետ, հրաժարվում է այլևս զբաղվել քաղաքականությամբ, իսկ մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին չի էլ լսել: «Չէ՛, չէ՛, ես չեմ լսել այդ…

Մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու

Այս օրերին Հայաստանում քաղաքական կյանքը, կարելի է ասել, մեռած վիճակում է: Մինչդեռ սոցիալական դժգոհությունը գնալով հասունանում է, եւ առաջիկայում սպասվելիք թանկացումներից առաջ հնարավոր է, որ այն պայթի` սոցիալական բունտի տեսքով: Այս իրավիճակում հատկապես տարօրինակ է իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերի պահվածքը: Որտե՞ղ են նրանք, ինչո՞վ են զբաղված եւ ի՞նչ են պատրաստվում անել: Այս հարցերի շուրջ…

Պռոշյանում այսօր փակվել է ՀՅԴ երիտասարդականի այս տարվա ամառային ճամբարը

170 աշակերտ այսօր հրաժեշտ է տվել ամառային ճամբարին: ՀՅԴ երիտասարդական հերթական ճամբարը Պռոշյան գյուղում էր, դրանից առաջ` Գյումրիում ու Արցախում: Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում երեխաները սովորել են հայրենասիրական երգեր, խաղեր խաղացել, հայրենասիրական շնչով դաստիարակվել: Ճամբարում իրենց սովորածը փակման արարողության ժամանակ ներկայացրել են ծնողներին։ Երկու գյուղերի` Քասախի ու Պռոշյանի երեխաները միասին են մեկ շաբաթն անցկացրել` առավոտից…