Հ.Յ.Դ. Հայաստան

Եթե նույնիսկ նոր ընտրություններ նշանակվեին, մենք թեկնածու չէինք առաջադրի, որովհետև բան չի փոխվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին որոշեց թեկնածու չառաջադրել, բայցև չբացառեց, որ մինչև ընտրություններն իր ընտրողներին ու համակիրներին կուղղորդի քվեարկել որևէ թեկնածուի օգտին: Քարոզարշավից արդեն երկու շաբաթ է անցել, որոշե՞լ եք, թե ինչ եք անելու: – Դա մենք կանենք ընտրությունների նախաշեմին, շտապելու կարիք չկա: Կլինի հայտարարություն,…

Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալության տալու հարցով ՀՅԴ-ն Կառավարությունից պարզաբանումներ է սպասում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի Հայտարարությունը Հարգելի խորհրդարան, Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր և մեկ համաձայնագիր՝ ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից: Ըստ դրանց՝ նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով: Ժամկետը 5-ից…

ՀՅԴ-ն չի դադարեցնելու պայքարը` հանուն 7 նպատակների

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությաբն ղեկավար Արմեն Ռուստամյանի Հայտարարությունը Առաջին անգամը լինելով ՀՅԴ և երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցելու այս ընտրություններին, Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն ախտանշան է այն խորը ճգնաժամի, որ առկա է Հայաստանի ընտրական համակարգում, Այդ ճգնաժամի հիմնական պատճառները հայտնի են՝ – իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության…

Մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀՅԴ-ն կողմնորոշելու իր ընտրազանգվածին: Ըստ Աղվան Վարդանյանի՝ թեեւ իրենք թեկնածու չեն առաջադրել դա չի նշանակում, որ այս ընթացքում ՀՅԴ-ն ձեռքները ծալած նստել է եւ քաղաքական գործընթացներից դուրս է. «Ընդհակառակը մեզ համար այսօր շատ բարենպաստ, նպաստավոր իրավիճակ է եւ մենք շատ ինտենսիվորեն զբաղվում…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50 ընտանիքի: Ընտանիքները, որոնց կտրամադրվի օգնությունն, արդեն ցուցակագրված են: «Պարենամթերքը բաղկացած է ամենատարբեր մթերքներից՝ ոլոռ, լոբի,…

ՀՅԴ-ն ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գոտիների ուսանողների արտոնությունների մասին օրինագիծ է ներկայացրել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային Ժողով էին ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից։ Խոսքը վերաբերում է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներումում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի մասին։ ՀՅԴ պատգամավոր Աղվան…

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դեմ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված է մեր պետականության և ինքնիշխանության դեմ, փորձ է` սերմանել վախի եւ անապահովության մթնոլորտ: Իրավապահ և ազգային անվտանգության մարմինների պարտքն է բացահայտել հանցագործության կատարողներին ու պատվիրատուներին: Պետք է դուրս գալ այն փակ շրջանից, երբ մեր երկրի համար պատասխանատու…

Ընտրությունների անիմաստությունն ապացուցելու համար անվավեր եմ դարձնելու քվեաթերթիկը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերին խոսելով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասել է, որ եթե խորհրդարանական հզոր ուժերը չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, ժողովրդի 80 տոկոսը չի հավատում արդյունքներին, և բացի այդ՝ ընտրություններով վիճակ չի փոխվում: «Այս ամենի արդյունքում…

Եթե թեկնածուներից մեկի շուրջ կոնսոլիդացիա նկատվի ՀՅԴ դիրքորոշումը կարող է փոխվել

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: – Պարոն Համբարձումյան, ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նախագահական ընտրությունների քարոզարշավն ընթանում է: ՀՅԴ-ն դեռ չի՞ կողմնորոշվել, թե որ թեկնածուին է սատարելու, կամ սատարելո՞ւ է որևէ թեկնածուի: – Գիտեք, որ մենք բացառել էինք գործող նախագահին աջակցելը, որովհետև մեր քաղաքական օրակարգի հետ կապված ինչպես մյուս ուժերի,…

Արսեն Համբարձումյանը քարոզարշավի առաջին շաբաթը գնահատեց մեկ բառով` «զավեշտալի»

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու չառաջադրած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ընտրություններից մի քանի օր առաջ հանդես կգա հայտարարությամբ` կողմնորոշելու իր ընտրազանգվածին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա նշեց, որ կուսակցությունում քննարկումներ լինում են, մի քանի հստակեցված մոտեցումներ ունեն: «Այս պահի դրությամբ մեր մոտեցումը հետեւյալն է` հակված ենք կոչ…