
Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե իրենց խմբակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ եւ արդյոք կո՞ղմ են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ բյուջեի 1%-ը գիտությանը տրամադրելու: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նախ, օպտիմալացմանը ես դեմ եմ արտահայտվել, որովհետեւ այդ բառը աղավաղվել եւ այլանդակվել է: Այդ բառը կիրառողները ավելի շատ հասկանում են հաստիքների…















