Հ.Յ.Դ. Հայաստան

Աղվան Վարդանյանն ամփոփել է տարին

2017 թվականին առնչվող մի քանի կարևոր թեմաներ կան. այսօր մամուլի ասուլիսին, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այդ թեմաներից առաջինը, ըստ պատգամավորի, խորհրդարանական ընտրություններն էին: «Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից` փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ`…

Գյումրիում բացվեց գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղ

Դեկտեմբերի 20-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը` ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ: Մարզպետ Խաչատրյանը ողջունելով հյուրերին նշեց, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդումը. «Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին սերտ կապեր է ունեցել ռուս ժողովրդի հետ, բարեկամությունն այժմ էլ շարունակվում է: Ռուսական ներկայությունը մեր քաղաքում միշտ զգացվել է, մենք հատկապես…

Կենսառեսուրսների գերշահագործման մարտահրավերից մինչև Սևանի ջրի թափանցիկության աննախադեպ ցուցանիշ

Արծվիկ Մինասյանն ամփոփեց տարին Բնապահպանության ոլորտում նախարարությունն այս տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել մի շարք խնդիրների ուղղությամբ: Այնուամենայնիվ, մարտահրավերներ դեռ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում տարին ամփոփեց և առաջիկա անելիքներից խոսեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, «Դիլիջան ազգային պարկ»-ում վերահսկողությունն այս տարի ուժեղացվեց, աշխատանքներում ներգրավվեց նաև մասնավոր հատվածը, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել: -«Դիլիջան ազգային…

ԱՄՆ-ի կողմից պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի

Ամերիկահայ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով ՀՀ-ի քվեի մասին Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ նախագահ Թրամփի կողմից: Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին…

Դավիթ Լոքյանը հանդիպել է Արծվաշենի բնակիչների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել և քննարկումներ է ունեցել մարզի Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Հիմնական հանդիպումները կայացել են Ճամբարակ համայնքի Արծվաշեն բնակավայրի բնակիչների հետ: Նախարար Լոքյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կրկին բարձրաձայնել են գույքի փոխհատուցման հարցը, սակայն նախարարը հիշեցնելով, որ…

Մեր ծրագրային նպատակներից է եվրոպական արժեչափերին համապատասխանող պետություն կառուցելը

Արդեն երկու օր է՝ ՀՀ խորհրդարանում ընթանում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Այսօրվա նիստում ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի ելույթը «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներ» թեմայով էր: Ելույթն ամբողջությամբ ստորեւ. Հարգելի գործընկերներ, Հայաստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը: Մեզ համար բարձրագույն արժեք են անկախ պետականությունը, երկրի հնարավոր առավելագույն…

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Դեկտեմբերի 19-ին Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ԱԻ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, Շիրակի մարզի թվով 14 համայնքների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր համայնքային կամավորական արձագանքման թիմերի պահպանման, զարգացման և օգտագործման ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին: Կողմերը, ելնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և միասնական…

Խոշորացված համայնքները կլինեն ուշադրության կենտրոնում

Եվրամիության կողմից 2017-2020 թվականների ընթացքում Հայաստանին տրամադրվելիք 176 միլիոն եվրոյի աջակցության զգալի մասը կուղղվի Շիրակի մարզում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Գումարը կուղղվի մարզի սոցիալ տնտեսական զարգացմանը, համայնքների խոշորացման գործընթացի հաջողության ապահովմանը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են լինելու խոշորացված համայնքները: Այստեղ ԵՄ-ն աշխատելու է խոշորացված համայնքների հետ`…

Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բացման խոսքում վստահություն է հայտնել, որ…

2018 թվականին Եվրոպական միության ծրագրերի վեկտորն ուղղվելու է Շիրակի մարզ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 16-ին ընդունեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին Արթուր Խաչատրյանը նշեց, որ կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցությունը. «Մենք միշտ պատրաստ ու բաց ենք համագործակցության ցանկացած բնագավառում, լինի դա տնտեսական, թե ժողովրդավարության հարցերում, և ընդհանրապես, ցանկացած ծրագիր: Մենք ուրախ ենք, որ ձեր աշխատանքային վեկտորն ուղղվելու…