
Իրանահայ համայնքի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական բնույթի է, իսկ գերխնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Հայ-համայնքի, ինչպես նաեւ սփյուռքյան բոլոր համայնքների գերխնդիրը շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը եւ ընդհանրապես մեր ազգային պահանջատիրության խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը:…














