
Այսօր, մայիսի 27-ին Ապարանում տեղի են ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցել են մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ: Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք է կազմակերպել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, և այսօր այդ միջոցառումների շրջանակում Ապարան էին ժամանալ ՀՅԴ-ականները: Բաշ-Ապարանում ամփոփված Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը նախ շնորհավորեց հերոսամարտի 100…















