Լուրեր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Ներկայացուցիչը Այցելեց Պըրրիի Եւ Հարիրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի շաբաթ օր այցելեց խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի, որուն հետ քննարկեց երեսփոխանական ընտրութիւններուն յաջորդող փուլին վերաբերող հարցեր: Հարիրիի Մօտ Նոյն օրը, Յ. Բագրատունի, ընկերակցութեամբ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանի, հանդիպում մը ունեցաւ վարչապետ Սաատ Հարիրիի հետ: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի ըսաւ, թէ Հարիրիի հետ քննարկած են Լիբանանի քաղաքական բեմը…

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Doing Business խմբի ներկայացուցիչներին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը: Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք էականորեն դյուրացրել են գործարարությամբ զբաղվելու…

Հայկական թանգարանների մայիսյան օրը

«Թանգարանային գիշերներ» անունը ստացած միջազգային նախաձեռնության շրջանակներում հայաստանյան ցուցասրահներից շատերում այս անգամ Հայաստանի Առաջին Հանրապետությունն է ու պետականության կերտումը։ Այսօրվան հատուկ պատրաստվել էին անկախության կերտման գործում մեծագույն դեր ունեցած կուսակցության՝ մի քանի տարի առաջ Փարիզից Հայրենիք տեղափոխված թանգարանում։ Հայության ազատագրական պայքարը վավերագրող ցուցանմուշներից այս անգամ առանձնացված էին միայն Հայաստանի Հանրապետությանը նվիրված արժեքները։

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Կեւըն Նիւսըմի Ընտրապայքարին

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ որոշած է նեցուկ կանգնիլ Քալիֆորնիոյ նահանգապետ դառնալու համար Կեւըն Նիւսըմի ընտրապայքարին: Ան ներկայիս նահանգապետի տեղակալն է, իսկ անցեալին եղած է Սան Ֆրանսիսքոյի քաղաքապետը։ Նիւսըմ շնորհակալութիւն յայտնած է Հայ Դատի այս որոշումին համար՝ յոյժ կարեւոր համարելով ամերիկահայութեան եւ յատկապէս Սան Ֆրանսիսքոյի հայ համայնքին հետ երկար տարիներու ընթացքին…

ԱՌԻ-ի Հրաւէրով` Արցախեան Պատուիրակութիւն Մը Լիբանան Կ՛այցելէ

Արցախ Ռուց Ինվեսթմընց` ԱՌԻ ընկերակցութեան հրաւէրով, երեքշաբթի Լիբանան ժամանեց Արցախէն ժամանած պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն Արցախի Հանրապետութեան տնտեսութեան եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարար Լեւոն Գրիգորեան, նախարարի խորհրդական Տիգրան Նաճարեան, Մարտակերտի եւ Կովսականի քաղաքապետներ Միշա Գիւրճեան ու Ռազմիկ Մարգարեան եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահագն Տատայեան: Լիբանան այցելութեան առաջին օրը, երէկ, պատուիրակութիւնը այցելեց Լիբանանի…

Գիտաժողով՝ ԵՊՀ-ում

Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողովը` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի ընթացքում զեկույցներ են ներկայացվելու Առաջին Հանրապետության տարիներին ձեւավորված գրական-մշակութային կյանքի եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ, անդրադարձ է լինելու գիտության եւ կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝…

Հայ Դատը Նոր Թափով Կը Սկսի Հայաստանը Կրկնակի Հարկումէ Զերծ Պահելու Արշաւին

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Հայաստանի մէջ տեղի ունեցած խաղաղ, սահմանադրական եւ ժողովրդավար իշխանափոխութեան լոյսին տակ եւ նկատի ունենալով այն իրողութիւնը, որ Միացեալ Նահանգներու քաղաքական շրջանները դրուատած են զայն եւ փափաք յայտնած են նոր էջ մը բանալու Հայաստան-Միացեալ Նահանգներ յարաբերութեան պատմութեան մէջ, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ նոր թափով սկսած է յառաջ մղելու Հայաստանը կրկնակի հարկումէ զերծ…

Հայաստանի Հանրապետութեան 100ամեակին նուիրուած գիտաժողով՝ Լոս Անճելըսի մէջ

Այս օրերուն, երբ Հայաստանի մէջ տեղի կ՛ունենայ հայրենիքի եւ ազգի կառավարումը ժողովրդավարական հիմքերու վրայ ամրացնելու եւ զայն 21րդ դարու համահունչ ոգիով շաղախելու յեղափոխական արարք, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի հովանաւորութեամբ յառաջացած յատուկ յանձնախումբի եւ Լոս Անճելըսի Նորթրիճ քաղաքի «Սիսան» համալսարանի Հայկական ծրագիրի տնօրէնութեան կազմակերպութեամբ, անցնող շաբաթավերջին՝ 5 եւ 6 Մայիսին, նշեալ համալսարանին մէջ տեղի ունեցաւ…

Պարտավոր ենք բոլորին հիշել՝ անուն առ անուն

Այսօր մի խումբ դաշնակցականներ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Շուշիի ազատագրման համար իրենց կյանքով վճարած տղաների շիրիմներին: Արցախի ազատամարտի առաջին իսկ օրերին Լիբանանից Հայաստան ժամանած ու Շուշիի ազատագրման օրն էլ զոհված ՀՅԴ-ական Վիգեն Զաքարյանի մասին խոսելով՝ Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Թաթուլ Հարությունյանը հիշեց, թե ինչ էր ասել Վիգենի հայրը, երբ տղայի մահվան քառասունքի օրն…

Ընտրություններից հետո պետք է պակասեցվեն վարչապետի լիազորությունները

Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցությունը բերելու ենք մայիսի 8-ի վարչապետի ընտրություններին. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, կատարել բոլորովին այլ բան քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարի առումով: Ռուստամյանը նշեց,…