Լուրեր

ՀՅԴ անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք Հադրութի շրջանում

Մայիսի 30-ին Հադրութի շրջանում ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք: Ներկաներին ողջունեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախագահ Դավիթ Իշխանյանը, ով նախ շնորհավորեց բոլորին Հայաստանի Առաջին Հանրապետության ու հայկական պետականության վերակերտման օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ՝ կարևորելով 1918 թվականի մայիսի 28-ի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի…

Հայաստանի Հանրապետութեան Հիմնադրութեան 97-Ամեակի Ժողովրդային Տօնակատարութիւն

Վճռականութեան Վերանորոգում` Շարունակելու Մայիս 28-ով Սկսած Երթը Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի քարոզչական մարմինին, հինգշաբթի, 28 մայիս 2015-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 97-ամեակի տօնակատարութիւնը: Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութենէն ետք, քարոզչական մարմինին խօսքը փոխանցեց Հուրի Փափազեան-Էմմիեան: Ան շեշտեց, որ ժողովուրդներու պատմութեան մէջ անկախութիւնը անշրջելի արժէք է` ընդգծելով,…

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանում նշել է 80 ամյակը

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում նշել է հիմնադրման 80 ամյակը՝ մասնակցությամբ մի շարք սիրված արտիստների: Հոբելյանի եւ հայապահպանության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը պարգեւատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Հանդիսությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք եւս շնորհավորել են հոբելյանի առթիվ:…

Հոսանքի թանկացումը կքայքայի պետությունը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները այսօր՝ մայիսի 25-ին, Կառավարության առջեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով Կառավարությունից եւ իշխանություններից կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը եւ վերահսկողություն իրականացնել ՀԷՑ-ի ղեկավարության ծախսերի նկատմամբ: «Պահանջում ենք ՀՀ իշխանություններից եւ Կառավարությունից կանխել հոսանքի ապօրինի թանկացումը, որը լինելու է մեր ժողովրդի գրպանի հաշվին: ՀԷՑ-ի ղեկավարության ճոխությունների համար…

Բողոքի ցույց` Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Կառավարության շենքի (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի անհիմն թանկացման: Նախատեսվում է ցույցի ընթացքում ՀՀ Կառավարությանը հանձնել նամակ-պահանջագիր:

Ելքը երաշխավորել, ցավոք, չեմ կարող

Գևորգ Կոստանյանը` Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտման մասին Այսօր ԱԺ նիստում, երբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացնում էր գլխավոր դատախազության` 2014թ. տարեկան զեկույցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց` նախապես ասելով, որ համաձայն է այն տեսակետին, որ քրեական գործերի մասին խոսելիս պետք է իրավական-մասնագիտական մոտեցում ցուցաբերել: Սակայն, պատգամավորի խոսքով, հանրային հնչեղություն ունեցող գործերի…

Հայտնի են ԼՂՀ Աժ նախագահի եւ փոխնախագահի անունները

Այսօր, մայիսի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը: Արդեն հայտնի են ԱԺ նախագահի եւ փոխնախագահի անունները: Աժ նախագահի պաշտոնում գաղտնի քվեարկության արդյունքում, 28 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերությամբ, ընտրվեց ԱԺԿ պատգամավոր Աշոտ Ղուլյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՅ Դաշնակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ով 30 կողմ եւ 2…

Քեթրին Լիչը ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դեսպանը ցանկություն է հայտնել հանդիպելու, քանի որ ցանկանում էր լսել ՀՅԴ տեսակետը՝ կապված սահմանադրական և ընտրական բարեփոխումների գործընթացի հետ: «Քննարկում է տեղի ունեցել, տեսակետներ են փոխանակվել բարեփոխումների վերաբերյալ եվրոպական միջազգային փորձի…

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՅԴ նախագիծը

ՀՀ խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 100 պատգամավոր, մեկ՝ դեմ եւ 10՝ ձեռնպահ: Օրինագիծը նախատեսում է հավասար հնարավորություններ տրամադրել հանրաքվեի դրված հարցերին դեմ եւ կողմ քվեարկելու ագիտացիայի համար։ Հաշվի առնելով, որ համաժողովրդական հանրաքվե է հայտարարում…

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ցորենն ավելի ցածր գնով է ներկրվում Հայաստան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպումից հետո խոսելով ԵՏՄ-ի ընձեռած առավելությունների և թերությունների մասին` ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանն ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն են պատկերացնում` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը: Հաճախ մարդիկ ԵՏՄ-ի մասին խոսելիս էմոցիոնալ դաշտում են գնահատականներ տալիս` կողմնորոշվելով ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով, ինչը հասկանալի է»: Նրա բնորոշմամբ`…