
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը նախօրեին հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում: Բերդաշենի բնակչության հետ թվով վեցերորդ հանդիպումն էր, որին ներկա էր գյուղապետի տեղակալ Երվանդ Բարսեղյանը, դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, համայնքի բնակչությունը: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ ներկա էր նաեւ համայնքի երիտասարդությունը: Հանդիպման սկզբում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը…















