Լուրեր

100-ամյակին ընդառաջ, այսօրվա ուսանողները՝ վաղվա պահանջատեր

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը 100-ամյակին ընդառաջ» խորագրով դասախոսություն-քննարկումը: Նախաձեռնողները Պատմության ֆակուլտետի ղեկավարությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն էին, ովքեր սովորում են ԵՊՀ-ում: Քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն ու դասախոսները, իսկ բանախոսներն էին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լևոն Մկրտչյանը: Քննարկման…

ՀՅԴ-ն Աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի մի շարք ընկերներ եւ ՀՅԴ Հայաստանի կառույցի պատասխանատու ընկերներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել են Արցախի հարավային թեւ: Այցելուներին ընկերակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արթուր Աղաբեկյանը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արաքսավանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է Արաքսի հովտում իրականացվող ծրագրերը:…

Պոսթընի մէջ.- «Հայերն ու յառաջադիմական քաղաքականութիւն» հիմնարկի գիտաժողով

ՊՈՍԹԸՆ.- «Հայերն ու Յառաջդիմական Քաղաքականութիւն» հիմնարկը կազմակերպեց գիտաժողով մը, որ տեղի ունեցաւ տեղւոյն «MIT» համալսարանին մէջ, Սեպտեմբեր 26-27-ին: Առաջին օրուայ յայտագրի բանախօսն էր Նաոմ Չոմսքի, որ արծարծեց Թուրքիոյ ներկայ քաղաքական իրավիճակը, իր կողքին ունենալով Տէյվիտ Պարսամեանը (Քոլորատօ, Alternative Radio ): Յաջորդ օրը, կատարուեցան չորս տարբեր նիստեր.- Քարոզչական (մասնակցութեամբ փրոֆ. Լեւոն Չորպաճեանի եւ բեմադրիչ Քարլա Կարապետեանի):…

Փարիզի Խորհուրդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բանաձեւ է ընդունել

Հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքային խորհրդում միաձայն ընդունվել է 2015 թվականին Փարիզում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական եւ ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ անցկացնելու մասին Փարիզի քաղաքապետարանի ուղերձը: Հայաստանի Հանրապետության եւ Փարիզի քաղաքապետարանի, ինչպես նաեւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի «2015 Հանձնախմբի» համատեղ աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն արտացոլող ուղերձը քաղաքային խորհրդի քննարկմանը ներկայացրեցին հիշատակի հարցերով…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Տորի Շամունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, բաղկացած` ընկեր Յակոբ Խաչերեանէ եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեցին Ազգային ազատականներ կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Տորի Շամունի: Քննարկուեցան լիբանանեան ընդհանուր իրադարձութիւնները քաղաքական եւ ապահովական առումով, ինչպէս նաեւ ընդգծուեցաւ բանակին նկատմամբ զօրակցութեան անհրաժեշտութիւնը: aztagdaily.com

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Հանրապետութեան Միւֆթիին

Հանրապետութեան նորընտիր միւֆթի շէյխ Ապտելլաթիֆ Տըրիանի շնորհաւորական այցելութեանց ծիրին մէջ, երէկ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը` բաղկացած ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Սեպուհ Յովնանեանէ, Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիէ եւ ուժանիւթի ու ջուրերու հարցերու նախարար Արթուր Նազարեանէ, այցելեց Տար Ֆաթուա: Շէյխ Տըրիանի հետ հանդիպումը առիթ էր շնորհաւորելու հանրապետութեան միւֆթին` իր պաշտօնի ստանձնումին առիթով, ինչպէս նաեւ…

Հաղորդագրութիւն

Երէկ հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն կողմէ Տէր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ ականահարումին առիթով հրապարակուեցաւ դատապարտագիր-հաղորդագրութիւն մը, որ յղուեցաւ լիբանանեան լրատուամիջոցներուն: Ստորեւ` հաղորդագրութիւնը: Մինչ հայ ժողովուրդը կը պատրաստուի ոգեկոչելու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը եւ այնպիսի ժամանակաշրջանի մը մէջ, երբ Հայաստանի մէջ տեղի կ՛ունենար Հայաստան – սփիւռք 5-րդ համահայկական համաժողովը, որուն ընթացքին հայութիւնը անգամ մը եւս միջազգային ընտանիքէն…

ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ- Պետերբուրգում

Ս.թ. սեպտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցեցին ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլն: Ընդունելության սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր…

Դաշնակցություն խմբակցությունը ԱԺ-ում բարձրացրեց տրանսպորտի թանկացման հարցը

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Օրակարգում ընդգրված առաջին ու թերևս ամենակարևոր հարցը Ընտրական օրենսգրքի նախագծին էր, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Հեղինակը, հիմնավորելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Արցախում գործող օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականին, և այս ընթացքում դրանով 4 համապետական և ՏԻՄ ընտրություններ են…

Հանդիպում Միխաիլ Կրոպաչովի հետ

Ս. թ. սեպտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Միխաիլ Կրոպաչովի հրավերով տեղի ունեցավ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հետ: Ողջունելով գլխավոր հյուպատոսին համալսարանի ռեկտոր Մ. Կրոպաչովը շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նշել, որ Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանը սերտ պատմական կապեր ունի Հայաստանի, հայ գիտնականների և դասախոսների հետ, բավական է…