
Նոյեմբերի 15-ին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում այցելել էր Արարատի մարզի Մասիս քաղաք: Ռուստամյանը, հանդիպելով բնակիչների հետ, նախ նշեց, որ ՀՅԴ տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վաղուց է հայտնի. իրենց կուսակցությունն առաջինն էր, որ կողմ էր արտահայտվել խորհրդարանական կառավարման մոդելին: Ռուստամյանի խոսքով` եթե Սահմանադրությունը պարզապես թղթի վրա է, և իրագործման մեխանիզմները չեն…















