
Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկությունը կկայանա հուլիսին: Մինչ այդ վարչապետ Չարլզ Միշելը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ավելացրել, որ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է: Ֆլամանադական ազատների եւ դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարեւորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ…















