
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքների հետ կապված ծրագրերի մշակման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ օրերս այդ ծրագրերը պատրաստ կլինեն: «Արմենպրես»-ին հայտնեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության և կապի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: «Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն ստանձնել է Եվրոպայի տարածքում տարվելիք աշխատանքների համակարգողի դերը: Ծրագրերը քաղաքական բովանդակություն ունեն` հստակ քաղաքական պատգամով և ուղերձով: Հստակ…












