
ՓԱՐԻԶ, «Մեդիամաքս».- Ֆրանսիայի մայրաքաղաքում Ապրիլի 12ին կայացել է «2013-2017թթ. Հայ Դատի նոր հեռանկարները» խորհրդաժողովը: Փարիզի Հայկական մշակոյթի տանը կայացած այս խորհրդաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Հրաչ Վարժապետեանը եւ Հայ Դատի վաշինգտոնեան գրասենեակի խօսնակ Էլիզապեթ Չուլճեանը: Նրանք ներկայացրել են իրենց յանձնախմբերի մարտավարութիւնները, յետագայ միջոցառումները եւ պատասխանեցին ներկաների հարցերին: Չնայած տարբեր երկրների Հայ Դատի…












