«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։ Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին ներկայացրեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Հանդիպման…

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում աջակցել Հայաստանին

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 մլն դոլար դրամաշնորհով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը: Կոչում…

Կոնգրեսականները Թրամփին կոչ են արել պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 37 անդամ միացել է Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության կոչին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով աջակցել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այդ մասին հայտնում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքը հայտնել կոնգրեսական Փալոնին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում…

Կոնգրեսականները և Հայ դատի հանձնախումբը ողջունում են Արցախի նախագահի այցը Միացյալ Նահանգներ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար: Այդ մասին Կոնգրեսում տեղի ունեցած Բակո Սահակյանի և կոնգրեսականների հանդիպման արդյունքներն ամփոփելիս նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Բակո Սահակյանի այցն Բաքվի՝ ԱՄՆ-ի խնդրանքին ուղղված ակնհայտ էր մերժում, քանի որ ադրբեջանական կողմը հորդորել էր ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Արցախի…

Սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Վաշինգտոնում մարտի 19-ին նախանշված ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված աշխատանքային խմբի նիստի անցկացումը: «Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը եւ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ռոբերտ Լայթիզերի գլխավորած ԱՄՆ առեւտրի պալատին, որը հյուրընկալելու է ամերիկահայկական աշխատանքային խմբի նիստը, կառուցողական մթնոլորտում քննարկելու առեւտրային հարաբերությունների ընդլայնմանն…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ սենատին նամակ է հղել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: «Ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի…

ԱՄՆ-ում սպասում են հայ պատգամավորներին

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը. «Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին,…

Ավելի քան 30 ամերիկացի կոնգրեսական ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման կոչ է արել

ԱՄՆ ֆիննախն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ են արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել…

ANCA-ն կոչ է արել չթռչել «Թուրքական ավիաուղիներ»-ով

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով: Այդ մասին կազմակերպությունը գրել է Twitter-ի իր էջում: «Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողների ձերբակալող, այլախոհների ոչնչացնող, եկեղեցիներ քանդող, քահանաներ առևանգող, քրիստոնյաներին ճնշող, Կիպրոսն օկուպացնող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»,- գրել է…