«Հայ Դատ Ավստրալիա» պիտակով նիւթեր

Սիդնեյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ավստրալիայի հայկական կրոնական, քաղաքական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները կոչ են արել համայնքի անդամներին ապրիլի 23-ին միանալ արդարության քայլերթին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Քայլերթի մասնակիցները կվերահաստատեն իրենց խոստումը` հասնելու արդարության իրենց նախնիների համար: Արդարության երթին մասնակցել ցանկացողներին քաղաքի ներսում և դրանից դուրս տեղափոխելու են…

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամը ընտրվել է ավստրալական նահանգի վարչապետ

ԱՄՆ Հայ Դատի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախկին անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին: Հայ Դատի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 46-ամյա Բերեջիքլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Նա դեռ երիտասարդ հասակում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ավստրալիայի հայկական համայնքի կյանքին, եղել է Հայ Մարմնակրթական…

Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին եւ նրա հետ քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ…

Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել: «Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար:…

Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ-ականները բողոքի ցույց են անցկացրել

Ավստրալիայի մայրաքաղաք Կամբեռայում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, Հայաստանի եւ Արցախի դրոշներով՝ «Ղարաբաղը մերն է», «Ամոթ Ալիեւին», «Պայքար մինչեւ վերջ» կոչերով ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միությունը բողոքի իր ձայնն էր բարձրացրել վերջին օրերին Արցախում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Ցույց սկսվել է տերունական աղոթքով: Ի դեպ, դեսպանատան դիմաց հավաքվել էին 30 թուրքեր ու ադրբեջանցիներ, որոնք ամեն կերպ փորձում էին…

Այց գիշեր «Զօրաքցինք Արցախին»

Կազմակերպութեամբ ՀՅԴ Աւստրալիոյ Դրօ Կոմիտէի եւ անոր ուղեկիցմիութիւններու այսօր՝ Չորեքղաբթի Ապրիլ ին երեկոյեան ժամը 7:30ինՀայ Մշակութային Կեդրոնէն ներս տեղի պիտի ունենայ ԶօրակցինքԱրցախին խորագրով տեղեկատուական երեկոյ որուն ընթացքինԱրցախի մէջ տեղի ունեցող վերջին իրադարձութիւններուն մասինմանրամասն զեկոյց պիտի փոխանցուի Աւստրալահայ գաղութին: Երեկոյի ընթացքին զեկոյց պիտի փոխանցէ Երկիր Մետիա ընկերակցութեան տնօրէն Գեղամ Մանուկեան ինչպէս նաեւ Աւստրալիոյ մէջ Լեռնային Ղարաբաղի…

Ավստրալիայի Հայ դատի տարեկան ճաշկերույթին հանգանակվել է 100.000 ավստրալիական դոլար

Դեկտեմբերի 4-ին Սիդնեյի Միրամար ճաշասրահում տեղի է ունեցել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթը: Ինչպես տեղեկացնում է Armenia Media-Armenian news from Australia ֆեյսբուքյան էջը՝ ավելի քան 200 հայերի կողքին տարեկան ճաշկերույթին ներկա էին նաեւ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար, հայազգի Ջո Հոգին, Նոր Հարավային Ուելս նահանգի ֆինանսների նախարար, հայազգի Կլադիս Պերեճիքլյանը, Ավստրալիայի խորհրդարանի…

Դավիթ Իշխանյանը Սիդնեյում եւ Մելբուռնում մասնակցել է ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին

Ավստրալիայի «Դրո» կոմիտեի հրավերով Ավստրալիայում է գտնվում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ով այս օրերին մասնակցել է ինչպես Մելբուռնում, այնպես էլ Սիդնեյում տեղի ունեցած ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին: Նոյեմբերի 29-ին Սիդնեյում տեղի է ունեցել ՀՅԴ հիմնադրման 125 ամյակի կապակցությամբ եւ Արցախի ազատագրական պայքարին նվիրված միջառում, որին մասնակցում էր ավելի…

Ավստրալահայերը սիրիահայերին աջակցելու համար դրամահավաք կանցկացնեն

Ավստրալահայ համայնքը կկանգնի հալեպահայերի կողքին եւ կփորձի դրամական եւ նյութական միջոցներով աջակցել պատերազմական վիճակում գտնվող եղբայրներին: Ինչպես հաղորդում է armenia.com.au-ը, Ավստրալիայում հունիսի 22-ից մեկ շաբաթ շարունակ կանցկացվի «Օգնիր հալեպահայերին հիմա» բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքած ողջ գումարն ու նյութական այլ միջոցները փոխանցվելու է Հալեպում բնակվող հայերին: Բարեգործական միջոցառումը կեզրափակվի հունիսի 28-ին մեծ համերգով, որտեղ կազդադարվի…

Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջարկություն է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը միաձայն առաջարկություն է ընդունել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի կայքը, Ռայդ քաղաքի խորհուրդն Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինն է, որ դեռևս տասը տարի առաջ ճանաչել է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 14-ին ընդունված առաջարկությունը կոչված է հարգելու 1.5 մլն հայ զոհերի հիշատակը, դատապարտում է…