Լուրեր

«Ոչ» ասողներն «այո» են ասում այս համակարգին

ՀՅԴ-ի հանդիպումը` Վայքում Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզում են ՀՅԴ ներկայացուցիչները: Վայքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ներկայացրեց նոր Սահմանադրության առավելություններն ու ծանրակշիռ հակափաստարկներ «Ոչ»-ի կողմնակիցների առաջ քաշած տեսակետերին: «Ոչ»-ի կողմնակիցներն ասում են` Սահմանադրությունը կապ չունի արտագաղթի հետ, բայց չէ՞ որ Սահմանադրության արդյունքն են այն համակարգը և…

Սահմանադրական բարեփոխումների անցնելու դեպքում իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը

Գործող Սահմանադրությունը թերի է, լիարժեք լուծումներ չի տվել մի շարք հարցերի. կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպելով աշտարակցիների հետ: Ըստ նրա` գործող Սահմանադրությունը պարունակում է բազմաթիվ խութեր, որոնք ցանկացած ժամանակաշրջանի իշխանություն միշտ փորձել է ծառայեցնել ոչ թե հասարակության, պետության, այլ այն խմբի շահերին, որն իրեն բերել է իշխանություն: Ուստի,…

Մեր պաշտոնական հայտարարությունը պետք է անենք մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում, խոսելով ԵԽԽՎ հայաստանան պատվիրակության գործունեության մասին նշեց, որ չի կարող մեր պատվիրակությանը մեղադրել չաշխատելու մեջ: «Ես չեմ կարող մեղադրել մեր հիմնավորումները, բացատրութունները չներկայացնելու մեջ, բայց մենք ունենք խնդիր ոչ միայն խորհրդարանական պատվիրակության, այլև` պետական բոլոր օղակներով համադրված աշխատելու»,- ասաց ՀՅԴ-ականը: Նրա խոսքով`ակնհայտ է, որ գոնե…

ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին

2016 թվականի բյուջեի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետն այսօր ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2016 թվականի բյուջեի նախագիծն արտացոլում է վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: «Այս առումով` դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլ նաև իրականությունից զգալի շեղում կլինի»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ տնտեսագիտական աքսիոմա է` երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարում հիմքը…

Նոր Սահմանադրությունը երաշխավորելու է դատարանների անկախությունը

Մեր երկրի դժբախտություներից մեկն այն է, որ ունենք կոռումպացված դատական համակարգ, որը ենթարկվում է մեկ կենտրոնի: Այս կարծիքին է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա` առաջարկվող սահմանադրական փոփոխություններով արմատապես փոխվում է դատական համակարգը՝ երաշխավորելով դատական համակարգի դերը պետական համակարգում, ապահովելով դատարանների անկախությունը, սահմանափակելով դատավորների անձեռնմխելիությունը: Համբարձումյանի խոսքով՝ դատական համակարգի գլուխ լինելու է Բարձրագույն…

«Այո» ասել` նշանակում է ունենալ համակարգը փոխելու հնարավորություն

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, երբ ՀՅԴ ներկայացուցիչները Չարենցավանում էին, ներկաներից մեկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքեր ունեն պնդումները, որ սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն միակուսակցական համակարգի: Աղվան Վարդանյանը հերքեց այդ մտահոգությունները` ասելով, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգն էապես նվազեցնելու է միակուսակցական համակարգի ձևավորումը: «Պոլիտբյուրոն հնարավոր էր Սովետական միությունում, երբ…

Նոր համակարգի առավելությունների մասին մեր փաստարկները մարդիկ շատ լավ ընկալում են

Նեյեմբերի 17-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նրա խոսքով՝ Սահմանադրությունը խաղի համընդհանուր կանոններ է սահմանում, որոնցով բոլորը պետք է ապրեն առաջիկա տասնամյակներին` թե’ «այո» ասողները, թե’ «ոչ»-ի կողմնակիցները, թե’ ընդդիմությունը, թե’ իշխանությունը, այնպես որ` սխալ է այս հարցում ջրբաժան տեղադրել ընդդիմության և իշխանության միջև: «Դաշնակցությունը ընդդիմություն է և…

Նոր Սահմանադրությամբ` նույն պայմաններով են ապրելու և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը

ՀՅԴ-ն ավելի վճռական ու համոզումով է պաշտպանում սահմանադրական բարեփոխումները, և դա բնական է. այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ միասնական շտաբի ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «ՀՅԴ-ի համար այս փոփոխությունները ծրագրային հիմք ունեն. մենք քսան և ավելի տարիներ շարունակաբար պնդում էինք, որ Հայաստանի կառավարման լավագույն մոդելը խորհրդարանականն է, ո՛չ նախագահականը, ո՛չ…

Թույլ տվեք կասկածել ձեր անկեղծության վրա, հարգելի կառավարություն

Արծվիկ Մինասյանը դեմ է նոր հարկատեսակին ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի արտադրության և օղու ակցիզային դրույքաչափերը, որի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակի դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն:…

Նույնականացման քարտով մասնակցությունն անհամաչափություն է ստեղծում անձնագրով քվեարկողների հետ հարաբերություններում

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինսայանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նույնականացման քարտերով քվեարկելու ժամանակ վերահսկողության մեխանիզմներին: Պատգամավորն առաջարկեց մի քանի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն այդ գործընթացը: «Մենք առաջարկում ենք, որ նույնականացման քարտի հետ լինի տեղեկանք, որը տրվում է անձնագրերի և վիզաների վարչության կողմից: Նույնականացման քարտի հետ եթե չլինի տեղեկանք, մարդիկ թող չկարողանան իրականացնել գործընթացը: Քաղաքացիները թող գնան անձնագրային վարչություն…