Լուրեր

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ԵՏՄ մտնելու հարցը

Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը չի պաշտպանում Ղարաբաղի շահերը: Այս մասին հունիսի 18-ին լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ առավել տարօրինակ է, քանի որ Հայաստանը վաղուց փաստացի ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի շահերն այնտեղ, որտեղ Ստեփանակերտը չի կարող ինքնուրույն ներկայանալ, օրինակ՝ ՄԱԿ-ում: «Ղարաբաղը շահեր ունի՞ եվրասիական ինտեգրման գործընթացում: Իհարկե՝ ունի: Իսկ…

Քառյակը տապալեց «կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին տեղեկացրին, որ քառյակը տապալել է «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի: «Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է…

Կառավարությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փուլային տարբերակ է առաջարկում

Պատգամավորները վարչապետին են ներկայացրել կուտակային օրենքի փոփոխության վերաբերյալ իրենց դիրքորոշումը Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու…

Արձագանք ներկայացվող մեղադրանքներին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետներին, որոնց համաձայն` քառյակն իր 12 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարել միայն սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր, Աժ ավանդական ճեպազրույցների ժամին Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ քառյակի հայտարարության առաջաբանում կար հատուկ կետ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խնդիրներին, որոնք գերակա խնդիրներ են. «Լրատվամիջոցները…

Էներգետիկ համակարգում պետք է կանխատեսելիություն լինի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով` հանրային ծառայությույունները կարգավորող հանձնաժողովն իր գործառույթների սահմաններում ներկայացրել է ստեղծված իրավիճակը` կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում` պարզաբանումներ ներկայացնելով էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: «Ակնհայտ է, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և համակարգային: Այստեղ…

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը: Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին, ոճրագործության, որը տեղի է ունեցել 100…

Քննարկում Միկոյանի արձանի թեմայով

Դաշնակցութան Երեւանի քաղաքային կոմիտեն Միկոյանի արձանի թեմայով քննարկում էր կազմակերպել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մտադրության մասին տեղեկատվությունը բուռն բողոք է առաջացրել հասարակության շրջանում: Քննարկումն ընթանում է հարցազրույցների, բանավեճերի մակարդակով, սակայն պետական մարմիններն անընդհատ փորձում են շեշտել, թե փաստագրական առումով իրենց ձեռքի տակ ոչինչ չկա, եւ դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել. այսօր’ Երեւանում…

Նախագահի հեռացումը Հայաստանին չի փրկի

Սերժ Սարգսյանի պարզապես հեռացումը Հայաստանին չի փրկի: Այս մասին հունիս 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Կառավարութանը Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն, ՀԱԿ «Ժառանգություն») կողմից ներկայացնելով 12 պահանջները: Նա հիշեցրել է, որ քառյակը սպասում է իր պահանջների իրականացմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը. «Հակառակ դեպքում մենք նորից կհավաքվենք…

Ոչ իշխանական ուժերը կհստակեցնեն պահանջները

Այսօրն, ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, , ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ քննարկում կանցկացնեն: Քննարկման ժամանակ հստակեցվելու է կառավարությանը ներկայացվող 12 պահանջների վերջնական տարբերակը, կորոշվի քառյակի առաջիկա մամուլի ասուլիսի օրը: Ասուլիսը տեղի կունենա հունիսի 10-ին, 13:30-ին:

Քննարկվել են նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջները

Այսօր, հունիսի 2-ին, ԱԺ-ում, «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում, տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական դռնփակ նիստը։, Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, Ժառանգությունից` Ռուբեն Հակոբյանը: Օրակարգում եղել է նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջների հստակեցման եւ համաձայնեցման հարցը.…