Լուրեր

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ արգելապատնեշներ չեն կարող դրվել

Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում նշված մի քանի կետեր առնվազն նշանակում են, որ Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ուժերը ճիշտ տեղեկացված չեն Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միանալու` վերջնական բոլոր հարցերի հնարավոր լուծումների մասին, և մինչեւ Հայաստանի իշխանությունները բացատրություններ չտան նաեւ երեկ ձեռնարկվածի վերաբերյալ, դժվար կլինի հստակ գնահատական տալ. yerkir.am-ին այսօր ասաց ԱԺ ՀՅԴ…

Երբ կառավարությունը հրաժարական կտա

Ինչո՞ւ հրաժական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են օդում կախված Այսօր լրագրողների հետ ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն կանխատեսումը, թե իշխանությունը այլևս ռեսուրս չունի, և վարչապետը ստիպված է լինելու կարճ ժամանակ անց հրաժարական տալ, նշել է, որ նման…

Ինչու ՀՅԴ-ն կողմ չքվեարկեց կառավարության ծրագրին

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած ծրագիրը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ քննարկումների գլխավոր թերությունն այն է, որ ոչ ոք, մասնավորապես` քաղաքական մեծամասնությանը, չի ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեց կառավարությունը: «Եթե լավն էր` թող մնար նախկին կառավարությունը, բայց եթե փոխվել է, որ առաջընթաց ապահովի… Առաջընթացի օրենքը շատ հստակ է`…

Կառավարության ծրագրում կան հանրության կողմից մերժված դրույթներ

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առանձնացրեց այն խնդիրները և մտահոգությունները, որոնք կան` ծրագրի հետ կապված: Նա նշեց, որ այդ մտահոգւթյունները բխում են այն իրողությունից, որ երկրում կուտակվել են թե’ ներքին, թ’ե արտաքին բազում մարտահրավերներ, որոնք պահանջում են շուտափույթ ու համակարգված լուծում` հիմնված մի քանի սկզբունքների վրա: Պատգամավորը, որպես…

Ե՞րբ է իրական հաշվառում կատարվելու

Այսօր ԱԺ նիստում, երբ կառավարությունը ԱԺ հավանությանն էր ներկայացրել իր ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց վարչապետին «Պարոն վարչապետ, կառավարությունն իր հսկայական պատասխանատվությամբ, եթե հաջողի, դուք գիտեք, մենք ուրախ կլինենք, բայց մեր գնահատականը արդյունքներով է պայմանավորված լինելու: Առաջին հարցը վերաբերում է Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ծրագրում այդ մասին դրույթներ կան, բայց պետության սուղ…

Խորհրդարանը մերժեց Դաշնակցության ներկայացրած օրինագիծը

100 տոկոս համամասնական ընտրակագին անցնելու մասին Այսօր Ազգային ժողովը ձայների` 53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացրած օրինագիծը ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց…

Ուզում եք դառնալ Ադրբեջա՞ն, բայց առանց նավթի

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՅԴ-ի կողմից ներկայացված օրինագիծը հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ լինեն, չունենան ուղղվածություն և չլուծեն այն խնդիրները, որոնք կուտակվել են անկախության տարիների ընթացքում, ուրեմն դրանք անիմաստ են: «Ընտրությունների արդյունքում հաղթողը ստանում է ամեն ինչ, ով…

ՀՅԴ-ն չի մասնակցի ԿԲ նախագահի ընտրությանը

ՀՅԴ-ն չի մասնակցելու ԿԲ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը` ունենալով նույն դիրքորոշումը, որը եղել է մինչ այժմ: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այդ դիրքորոշումը կապված չէ Արթուր Ջավադյանի անձի հետ: «Հակառակը` իմ գործընկերների անունից կարող եմ ասել, որ վերաբերմունքը Արթուր Ջավադյանի անձի նկատմամբ դրական է, որովհետև համարում ենք, որ…

ՀՅԴ-ն պատրաստակամ է կառավարության հետ աշխատելու միջոցով պարտադիր բաղադրիչը հանել օրենսդրությունից

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Մինչ քվեարկությունը քաղաքական խմբակցությունները ելույթ ունեցան վարման կարգով ու ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել պարտադիր բաղադրիչին, և որ կառավարության ներկայացրած նախագծում քաղաքացու կամաարտահայտությունը հաշվի է…

Ուրուկուայի պատգամաւորի պատասխան նամակը թուրք դեսպանին

Ուրուկուայի խորհրդարանի Միջազգային Յարաբերութիւններու Յանձնաժողովի, ինչպէս նաև ՄԵՐԳՕՍՈՒՐ խորհրդարանի նախագահ, Հայ Դատի պաշտպան և զօրակից Ռուպէն Մարթինէս Ուէլմօ, նամակ մը ստացաւ Արժանթինի և Ուրուկուայի պետութիւններու մօտ Թուրքիոյ դեսպան Թանէր Գարագաասէն, վարչապետ Էրտողանի, մեր բոլորին ծանօթ, Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարեդարձի առթիւ հայութեան և միջազգային հանրութեան յղած ուղերձի լրիւ բովանդակութիւնը, ուր Թուրքիոյ վարչապետը իր “Ցաւակցութիւնը” կը յայտներ…