Լուրեր

Հայ մարդը կարող է իր իշխանությունն իրացնել սեփական հայրենիքում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում խոսք ուղղեց «Դեմ եմ պարտադիրին» հանրահավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ շատ ոգևորված է այդ պայքարով, որովհետև համոզված է` այն չի կարող հաջողություն չունենալ: «Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն իր պահանջը վերածի իրական պայքարի: Պետք է անել ամեն ինչ, որ մեր չքնաղ հայրենիքում հաստատվի մի…

Ինչու է ձգձգվում ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության գործընթացը

Դաշնակցությունը շատ լավ է պատկերացնում, որ կա հանրապետական մեծամասնություն և կոալիցիա, և բոլորին հուզում է այն հարցը՝ ի՞նչ է փոխվելու, եթե կառավարության հրաժարականից հետո նշանակվի մեկ այլ կառավարություն, մեկ այլ վարչապետ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվելու կառավարության փոփոխությունից, եթե հանրապետական մեծամասնությունը կառավարության նշանակումներն անելու է հանրապետական…

ՍԴ որոշումն անիմաստ նո՞րմ է պարունակում

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ փետրվարի 7-ին գրավոր հարցում է ուղղել կառավարությանը, ԿԲ-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, արդարադատության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին առ այն, որ ՍԴ որոշումներից հետո այս մարմինները պարտավոր էին էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որ գործատուները հնարավորություն ունենան իրենց կամքն արտահայտելու, սակայն…

ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայկական հեռուստաընկերությունների եթերում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրելու մասին օրինագիծը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից քսան րոպե վերցված ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկության դրեց մի խումբ երիտասարդ ՀՀԿ-ական պագամավորների կողմից մշակված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն: Օրինագծին կողմ…

ԲՀԿ – ՀՅԴ հանդիպում

Մարտի 7-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ: Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը: Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու…

Մարտի 1-ի քաղաքական էջը փակելու ժամանակն է

«Գազի հետ կապված մենք ունեինք մի իրավիճակ, որ քաղաքական մեծամասնությունն էլ գիտակցեց, այդտեղ խնդիրներ կան և որ պետք է գտնվեն այնպիսի մեխանիզմներ, որ ապագայում մենք կարողանանք խուսափել նման խնդիրներից: Այնպես որ կարևոր է, որ կա խնդիր, որը պետք է փորձենք հասկանալ ու գնահատել և ոչ թե այն, թե ում կողմից է դա առաջարկվել ու ստեղծվել»,-…

ՀՅԴ խմբակցությունը կողմ է Մարտի 1-ի գործով հանձնաժողովի ստեղծմանը

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀԱԿ-ի նախաձեռնությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տարակուսանք հայտնեց հնչող ելույթների կապակցությամբ, որոնք շատ հակասական էին: Պատգամավորի խոսքով՝ մեկ կարևորում են ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, եթե դա վերաբերում է գազի խնդիրների ուսումնասիրմանը, բայց անիմաստ են համարում մնացած հարցերով հանձնաժողով ստեղծելը: «Մի հատ կողմնորոշվեք` եթե…

Մինչև վերջ պաշտպանելու ենք «Նաիրիտ»-ի աշխատողների շահերը

Ակնհայտ է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված «մութ» բառը չասեմ, բայց բազմաթիվ պատմություններ կան, վարկերի, պարտքերի ու օֆշորային ընկերությունների հետ կապված, ուստի շատ հարցեր սպասում են իրենց պատասխաններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով «Նաիրիտ»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Դաշնակցություն խմբակցության նախաձեռնության և ՀՀԿ խմբակցության «դեմ» քվեարկության…

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը միայն օգուտ կբերի գործին

ԱԺ նախագահի ելույթը հույս ներշնչեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է հարցեր լուծել, բայց վերջին կես ժամվա ընթացքում տեսնում ենք միանգամայն հակառակ պատկերը. այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած առաջարկը՝ ստեղծել «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով, իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը…

«Նաիրիտ»-ը կանխամտածված սնանկացման է տանում

ԱԺ նիստում արտահերթ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ, «Նաիրիտ» գործարանի գործունեության հետ կապված, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և գործարանը դադարեցրել է…