Լուրեր

Հետաձգվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» երրորդ նիստը՝ կապված կառավարությանը անվստահություն հայտնելու հարցի հետ: Քննարկմանը մասնակցել են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից` Թևան Պողոսյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը: Որոշվել է հետաձգել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկումը, նիստի ավարտից հետո, հայտնել…

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ ոչ իշխանական ուժերը քննարկումները կշարունակեն

ԱԺ-ում այսօր գումարվել է չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության հերթական փակ նիստը։ Քննարկվել է դարձյալ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն նախագծի շուրջ վերջնական եզրակացություն դեռ չի կայացել։ Իսկ կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ առաջիկա պայքարի շուրջ ուժերը հայտարարությամբ հանդես կգան, քանի որ այս առումով քննարկումը շատ ընդհանուր եզրեր է դուրս…

Սահմանադրական դատարանը մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է,…

Հայաստանում վիճակը պայթունավտանգ է

Այսօր, ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ ինչ-որ մի ձևաչափով պատրաստ է նստել եւ քննարկել գազային պայմանագրերի ուսումնասիրման հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ դեռ պարզ չէ, թե` ինչ է նշանակում` նստել, քննարկել. «Մենք այդքան առաջարկներ արեցինք նստել-քննարկելու վերաբերյալ` դեռ ավելի վաղ, բայց բոլորը մերժվեցին: Պարոն…

Կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով պատգամավորներին տեղեկատվությունը չի տրամադրվել

ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Նաիրիտ ՓԲԸ»-ի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որն առնչվում էր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Դաշնակցություն խմբակցությունն ակնկալում էր ստանալ կառավարությունից, սպասում էր, որ կառավարությունը կներկայացնի պատշաճ տեղեկատվություն, սակայն կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով տեղեկատվությունը չի տրամադրվել, ուստի առաջարկվում է մեկ տարով հետաձգել այն, և հարցը քննարկել փետրվարի 24-27…

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի. հավաք – երթ Ազատության հրապարակում

Այսօր, հունվարի 18-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը: Երթին մասնակցում էին նաև Ազգային ժողովի չորս խմբակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը: Հավաք-երթի մասնակիցները պահանջում էին Սահմանադրական դատարանին հունվարի 25-ի նիստին կասեցնել և հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը: Հավաքի մասնակիցները վանկարկում…

Հունվարի 18-ի հանրահավաքին նվիրված քննարկում` ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում, ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական մասը: Այդ քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ից`…

Վաղվա հանրահավաքը` սոցիալական ու քաղաքական ուժեղ գործոն

Քննարկման ընթացքում ճշգրտվել են թե կազմակերպչական հարցերը, թե նաև ովքեր են ելույթ ունենալու: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը : Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին: Ինչպես ավելի վաղ նշել էր Yerkir.am-ը, այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը…

Միքայել Մանուկյանը ԱԺ պատգամավոր

ՀՅԴ ԳՄ-ի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը: Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ: 2006 թ. Ավարտել է Պետական Մանկավարժական Ինստիտուտը 1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից…

ՀՅԴ-ն դեռ չի որոշել թե ում կտա մանդատը

Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Երկիրն այսօրի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։ Հիշեցնենք, որ Վահան Հուվհաննիսյանը,…