Ամսական արխիւներ. September 2012

Վահան Հովհաննիսյան. Պետք է խոսել արդեն իրականացված ինքնորոշման փաստի ճանաչման մասին

«Սաֆարով արտահանձնումն Ադրբեջանին բավականին ծանրակշիռ առիթ է, որպեսզի ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ձևաչափն ու բովանդակությունը փոխվի»,-Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակում ի՞նչ դրական փոփոխություններ կարել է ակնկալել, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը։ Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահողների մոտ պետք է պնդի, որ շարունակել բանակցային գործընթացը…

Անտարբեր լինելու իրավունք չունենք

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, որը միտված է սիրիահայերին առաջկցություն ցույց տալուն, այսօր հաղորդագրություն է տարածել. «Արդեն ավելի քան մեկ տարի շարունակվում է հակամարտությունը Սիրիայում՝ մի երկիր, որը մոտ հարյուր տարի առաջ ընդունեց և ապաստան տվեց Մեծ Եղեռնից մազապուրծ բազմահազար հայ գաղթականների։ Տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցներն ու նրանց սերունդներն աշխատանքով և նվիրվածությամբ իրենց մասնակցությունը բերեցին այդ…

ԼՂՀ-ն, իբրեւ ինքնուրույն երեւույթ, պետք է անընդհատ ինքնահաստատում կատարի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բացառիկ հարցազրույցը aparaj.am-ին -Վերջին օրերին Ռ. Սաֆարովին` Ադրբեջան արտահանձնելու եւ այնտեղ ազատ արձակելու եւ հերոսացնելու կապակցությամբ նշել եք, որ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան ակտիվություն չի ցուցաբերում` համեմատած Ադրբեջանի հետ: Դուք հատկապես ինչը նկատի ունեք եւ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն: -Վերջին ժամանակաշրջանում` ավելի քան 10 տարի, մենք արտաքին ճակատի վրա, քարոզչական…

Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերություններն այլ մակարդակի վրա են

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ԼՂՀ-ում մի շարք բարձրաստիճան պաշտոնների դաշնակցականների նշանակումը, իշխանության հետ համագործակցությունը չի խանգարի այստեղի ՀՅԴ-ականներին նախագահական ընտրություններում: Հովհաննիսյանը նախ հայտարարեց, որ նման կասկածի մեջ մեծ տրամաբանություն չի տեսնում, հետո էլ հավելեց, որ Արցախում բոլորովին այլ իրավիճակ է, Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են,…

ՀՅԴ նախաձեռնությամբ մեկնարկել է «Օգնիր եղբորդ» խորագրով ծրագիրը

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ ստեղծվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել Սիրիայում գտնվող կարիքավոր սիրիահայ եւ ոչ միայն սիրիահայ ընտանիքներին: Նախաձեռնության մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը:…

Աղվան Վարդանյան. Միասնական թեկնածուի շուրջ համախմբումը իրատեսական չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Պարոն Վարդանյան, Դաշնակցությունն ի՞նչ ծրագրեր ունի նախագահական ընտրությունների հետ կապված: Արդյոք ձեր սեփական թեկնածուին կառաջադրե՞ք, թե՞ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասին կհամախմբվեք մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ: Ի՞նչ քննարկումներ կան այս առումով: – Մեր մոտեցումները, կարծում եմ, բոլորին էլ հայտնի են: Մեր վերջին Գերագույն…

14-15 Սեպտեմբեր 1918. Նուրի փաշայի թրքական բանակը մտաւ Պաքու եւ ձեռնարկեց հայոց համատարած կոտորածին

Սեպտեմբեր 14-15ի այս օրերուն, 94 տարի առաջ, Անդրկովկասի հարաւ-արեւելեան ամբողջ տարածքին վրայ, հայ ժողովուրդը կը դիմագրաւէր համաթրքական շարժումի հայակուլ յորձանքին օրհասական վտանգը։ Սեպտեմբեր 14ին, թրքական բանակը Նուրի փաշայի հրամանատարութեամբ յաջողեցաւ մուտք գործել Պաքու՝ ազերի թուրքերու մուսաւաթական իշխանութիւնը զինու զօրութեամբ պարտադրելու համար քաղաքի բնակչութեան մեծամասնութիւնը կազմող հայերուն եւ ռուսներուն։ Ամիսներու վրայ երկարած հայեւռուս հերոսական դիմադրութիւնն ու…

ՀՅԴ Խմբակցությունը գործելու է բաց եւ հրապարակային

Այսօր ԱԺ առաջին ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ հետաքրքիր տարիներ են սպասում մեզ: Ընդդիմության պատգամավորները, ըստ նրա, փորձառու, ակտիվ եւ պրոֆեսոնալ մարդիկ են, իսկ այն, որ մեծամասնության եւ իրեն այլընտրանք կոչող ուժի խմբակցություններում երիտասարդ եւ թարմ դեմքեր կան, ՀՅԴ-ական պատգամավորի համար հետաքրքիր եւ ուրախալի է: 16 պատգամավորից բաղկացած նախկին…

Հալէպի դէպքերուն գծով Ազդակ կապ հաստատեց Ազգային Առաջնորդարանի խօսնակ Ժիրայր Ռէյիսեանի հետ, որ մեր հարցումներուն ի պատասխան հետեւեալը յայտնեց

– Օտար լրատուամիջոցներ կը հաղորդեն, որ հայութիւնը պետութեան կողքին Ազատ բանակի դէմ կը կռուի: Ճի՞շդ են այդ լուրերը եւ ինչ է հայութեան կեցուածքը առհասարակ: – Այդ լուրերը բացարձակ իրականութեան չեն համապատասխաներ: Հայութիւնը, իբրեւ համայնք, դէմ է եղբայրասպան կռիւի եւ ոչ մէկ ձեւով մասնակից չէ եւ չի կրնար ըլլալ: Մեր մտահոգութիւնը մեր ընտանիքներու ապահովութիւնը, մեր տուներու…

Կենսաթոշակային բարեփոխումը քաղաքական պատասխանատվության խնդիր է

ՀՅԴ-ն առաջարկում է. Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխման փաթեթի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանի այն դիտարկմանը, թե մենք առաջնորդվում ենք Էստոնիայի օրինակով, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Էստոնիան 1998թ.-ին ներդրել է կամավոր կեսաթոշակային համակարգը, չորս տարի փորձարկել եւ միայն 2002թ.-ին անցել պարտադիր կուտակային համակարգին, այն էլ` նոր աշխատաշուկա…