Ամսական արխիւներ. November 2012

Սա պարզապես պետական համակարգի նկատմամբ արհամարհանք է

Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդամենը երկու րոպե է տևել: Ինչպես սպասվում էր, ՀՀԿ-ն արտահերթ նիստին չներկայացավ, եւ քվորում արհեստականորեն չապահովվեց: Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և…

Վահան Հովհաննիսյանը դժգոհ է Ուրուգվայի խորհրդարանի ղեկավարին տրված հարցերից

Օրերս պաշտոնական այցով Հայաստան, ապա ԼՂՀ այցելեց Ուրուգվայի խորհրդարանի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Պատվիրակությանը ԼՂՀ ուղեկցում էր Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում հայտարարել է, որ Ուրուգվայի խորհրդարանի նախագահին հայաստանյան մամուլի ներկայացուցիչներն ուղղել են ոչ կոռեկտ հարցեր` «Ե՞րբ եք ճանաչելու ԼՂՀ…

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մեծ մասամբ համաձայնության են եկել

Այսօր, նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովի շենքում, կայացել է ՀԱԿ-ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը, որը տեւել է մոտ երկու ժամ: Քննարկմանը մասնակցել են ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ բավականին խորքային քննարկում է տեղի ունեցել: Ներկայացրել են ՀՅԴ առաջարկի 7 կետերը: Արմեն Ռուստամյանը նշել է,…

Ազրպէյճանի Թիւ Մէկ Թշնամիին Յառաջխաղացքը

Նախագահ Ալիեւի նորագոյն յայտարարութիւնը առաջին հայեացքով քաղաքական անհեթեթութեան հերթական նմուշ կարելի է համարել։ Պէտք է փորձել սակայն յայտարարութեան շարժառիթը տեսնել՝ հայ-ազրպէյճանական հակամարտութեան գործընթացի ժամանակի ներկայ տարածքին եւ այնտեղ կատարուած վերջին զարգացումներուն լոյսին տակ։ Նախ ամփոփենք յայտարարութեան բովանդակութեան հիմնական կէտերը։ Նախագահ Ալիեւի համար Ազրպէյճանի թիւ մէկ թշնամին հայկական լոպին է։ Հայաստանի հանրապեութիւնը, ըստ ազրպէյճանցի ղեկավարին արուեստական…

Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի նամակը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ջեյմս Մըքգավերը մասնակցել է սիրիահայերի եւ Սիրիայում ապրող մյուս քրիստոնյաններին զորակցություն հայտնող նամակարշավին։ Նման նախաձեռնությամբ օրերս հանդես էր եկել Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը: Կոնգրեսականը նամակ է հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ հորդորելով երաշխավորել, որ Միացյալ Նահանգները աչալուրջ հետեւողականությամբ պահանջի Սիրիայի հակամարտ կողմերին «պաշտպանել խաչաձեւ կրակի տակ…

Գալուստ Արխանեան (1860-1905). Հայկական Ազատամարտի առաջին ծիծեռնակներէն Մնձուրի Առիւծը

Նոյեմբեր 18ին կ”ոգեկոչենք մահուան տարելիցը հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման առիւծասիրտ նուիրեալներէն Գալուստ Արխանեանի։ 19րդ դարավերջին թափ առած հայոց յեղափոխական ըմբոստացման առաջին ծիծեռնակներէն եղաւ մնձուրեցի այս հայորդին, որ Տերսիմի Քեռիին (Ռուբէն Շիշմանեան) հետ, 1890ին նորակազմ Դաշնակցութեան միանալով, Փոքր Հայքի տարածքին գործող ֆետայական խումբերը ի մի բերին եւ կազմակերպ հունով յառաջ մղեցին։ Կարճատեւ եղաւ ֆետայական գործունէութիւնը Երզնկա…

ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչներն այսօր հանդիպել են

Այսօր, նոյեմբերի 17-ին, «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը: Հանդիպման թեման եղել է ՀՅԴ 7 կետանոց առաջարկությունները: Խոսելով ծրագրված հանդիպումների մասին` Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ կարեւորում են…

Սփյուռքահայությանը երաշխիքներ են պետք

ՀՀ իրավական համակարգը պետք է հնարավորություն և վստահություն ներշնչի ինչպես օտարերկրացիներին, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներին` Հայաստանի բիզնես-ոլորտում ներդրումներ անելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան գործարար կապերի հնարավորություններին, որոնց օրեր առաջ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հիշեցրել…

Միացեալ Նահանգներու ընտրութիւններուն ամերիկահայերը մեծ յաջողութիւններու հասած են

Երկար ամիսներու բուռն ընտրապայքարէն, ելեկտրոնային նամակներու եւ յայտարարութիւններու անվերջանելի տարափէն, թեկնածուներուն եւ անոնց աջակիցներուն կողմէ միլիառաւոր տոլարներ ծախսուելէ ետք, Միացեալ Նահանգներու նախագահին եւ Քոնկրեսի ընտրութիւնները անփոփոխ պահեցին ամերիկեան քաղաքական դաշտը: Միացեալ Նահանգները յառաջիկայ չորս տարիներուն ընթացքին պիտի ունենայ միեւնոյն նախագահը եւ Ներկայացուցիչներու պալատին ու Ծերակոյտին մէջ՝ միեւնոյն մեծամասնութիւնները: Ներկայացուցիչներու պալատը պիտի շարունակէ մնալ հանրապետականներու, իսկ…

«Ազդակ»ի խմբագրական՝ Քայլ առ քայլ դէպի իրաւական ճանաչում

Ուրուկուէյի Արեւելան հանրապետութեան ներկայացուցիչներու պալատի նախագահին եւ անոր ընկերակցող բարձրաստիճան պաշտօնատարներէ բաղկացած պատուիրակութեան Արցախի հանրապետութիւն կատարած այցելութեան քաղաքական մեկնաբանութիւնը կատարելէ առաջ պէտք է վերյիշել ոչ շատ հեռու անցեալէն շատ կարեւոր հանգրուաններ՝ յատկապէս նախ ընդգծելու համար Ուրուկուէյ-ԼՂՀ հետեւողականութեամբ յատկանշուող յարաբերութիւններու ընթացքը, եւ այդ առումով ալ որոշ կանխատեսում կատարել թէ ո՞ւր կրնայ յանգեցնել հաստատուն քայլերով ընթացող միջպետական…