Ամսական արխիւներ. November 2012

Սիրիա օգնություն տեղափոխող երրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ծրագրով ուղարկված մարդասիրական օգնության հերթական ինքնաթիռը Երեւանյան ժամանակով երկուսին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում: Մինչ այդ արդեն նախապես մշակված ուղերթի եւ պայմանավորվածությունների համաձայն, ինքնաթիռը Երեւանի ժամանակով 08:10-ին վայրեջք է կատարել Էրզրումի օդանավակայանում՝ անվտանգության նկատառումներով եւ ենթարկվել ստուգման: Ստուգումը ընթացել է խիստ ռեժիմով եւ տեւել է մի քանի ժամ։ Թուրքական պատկան մարմինները փորձանմուշներ…

Ա1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը

Ա1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

2013թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը մեր անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի ու հասարակության խնդիրները ճիշտ ձեւակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովող գործողություններ նախանշելու, արտաքին մարտահրավերները արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն է։ Ակնհայտ է, որ միայն մրցակցային, բովանդակությամբ ազատ, արդար, նոր որակի ընտրությունների դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը, կբարելավվի բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը բնականոն, անվտանգ և թռիչքաձև զարգացման հեռանկար…

Ֆրանսահայերն աշխատում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատին ներկայացնելու ուղղությամբ

Ֆրանսիայի հայ համայնքը շարունակում է աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագծի` Սենատում ներկայացվելու ուղղությամբ, եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Փարիզ այս առումով կարող է որոշակիորեն նպաստել այս գործընթացին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը, բնականաբար, կքննարկվեն նաեւ օրինագծի հետ կապված…

Եվրոպահայերը սիրիահայերին օժանադակություն ցուցաբերելու համար հանգանակել են 44 հազար եվրո

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի խորհուրդն ավարտել է սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված հանգանականության առաջին փուլը, որի արդյունքում հավաքվել է 44 հազար 135 եվրո: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Հայ դատի Փարիզի գրասենյակից, այս նախաձեռնությունը «Օգնիր եղբորդ» մարդասիրական օժանդակության ծրագրի շրջանակներում է, որի արդյունքում հոկտեմբերին շուրջ 17 տոննայի օգնություն էր ուղարկվել Հալեպ: ՀՅԴ-ն շնորհակալություն է հայտնել հանգանակնության մասնակիցներին,…

Բարեկամութեա՞ն թէ… ամօթի զբօսայգի

«Ի՞նչ է կապը Մահաթմա Կանտիի, Մարթին Լութըր Քինկի, Ապրահամ Լինքըլնի եւ Հայտար Ալիեւի» հանելուկը կռահելը անհնար է: Աշխարհի չորս ծագերէն ներս ալ դժուար է կապ մը գտնալ այս չորս անձնաւորութիւններուն միջեւ: Այդ տիպարներու ետին կանգնող երկիրներու բնակիչներն անգամ պիտի չկարենան լուծել հանելուկը, ո՛չ հնդիկը, ո՛չ ամերկացին… ո՛չ ալ ազերին: Նոյնիսկ Մեքսիքոյի համանուն մայրաքաղաքի եւ աւելին…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորում է Օբամային

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահի եւ Կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ` շնորհավորելով վերընտրված նախագահ Բարաք Օբամային։ «Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային հաղթանակի առթիվ, ողջունում նահանգապետ Ռոմնիին լավ անցկացրած ընտրարշավի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում ամերիկահայ ընտրողներին, որոնք այսօր աննախադեպ ակտիվությամբ գնացին ընտրատեղամասեր` աջակցելու դաշնային, նահանգային եւ տեղական…

ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկական ավերված գերեզմանատուն

Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կոչ է արել այցելել Նախիջևանում Ջուղայի հայկական գերեզմանատուն, որտեղ, ըստ հրապարակված տեսանյութի, ավերվել էին հազարավոր խաչքարեր։ Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ երբ ինքը եղել է Նախիջևանում, Ջուղա այցելելու ցանկություն է հայտնել, սակայն ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել՝ անվտանգության…

Եթե պատմությունն արձանագրի ….

Վիճակագրությունը սեթևեթել չգիտի, այն կարող է անողոք լինել, հաճելի կամ տհաճ, օգտակար կամ՝ ոչ։ Բայց, այդուհանդերձ, նրա հետ հաշվի չնստել չի կարելի, եթե իհարկե բավարար խոհեմ ես, ունակ թվային պատկերի բեռը հետևություններ դարձնել, ծրագրեր ու խնդիրներ ձևակերպել։ Ավաղ, վերջին տարիներին մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վիճակագրությունն առանձնապես ուրախանալու առիթներ չի տալիս, այս անգամ ևս։ Օրերս Ազգային…

Վերջին մոտ 10 տարում առաջին անգամ կենսաթոշակները չեն բարձրանալու

2013թ. բյուջեն ամբողջովին թույլ է, և չկա մի կետ, որ կարելի լիներ առանձնացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: «Երկրի առջև ծառացած մարտահրավերները իսկապես շատ են, խորքային և ընդգրկուն: Բյուջեն, որ պետք է կոչված լինի այդ մարտահրավերների մի զգալի մասի հաղթահարմանը, նախագծում…