Ամսական արխիւներ. November 2012

Վերաբնակեցում բառից մի վախեցեք.Արմեն Ռուստամյանը` ԱԳ նախարարին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բյուջե-2013թ.-ի քննարկման ժամանակ, ի պատասխան Փարիզում ՀՀ ԱԳ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել էր, որ Փարիզում կայացած հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին բանակցությունների կառուցողական դաշտ վերադարձնելն էր: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԳ նախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են Ադրբեջանին պատրաստվում…

«Հայ Դատն այսօր» 9-րդ խորհրդաժողովը՝ կայացած

ԹԵՀՐԱՆ – Ամէն մի խորհրդաժողով իւրովի է գալիս միատեղելու հայի միտքն ու գաղափարը, ազգային գաղափարախօսութեան իդէալի իր պատկերացումները, ազգային հիմնահարցերին ու խնդիրներին իր մօտեցումներն ու լուծումները: Նոյն այս նպատակին է ուղղորդւած եւ ծառայեցւում իր տեսակի մէջ արդէն 9-րդ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը: Նոյեմբերի 1-ին «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան»…

ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը թեւակոխում է բոլորովին այլ փուլ: Կողմերի հետ դեմ առ դեմ նստելուն ուղղված ջանքերը, որը կոչվում է բանակցություններ, անհայտ հեռանկարների եւ սպասումների փոխարեն, շնորհիվ Հայ Դատի կայուն եւ երկարատեւ աշխատանքների` նոր հորիզոններ են բացում հայկական արտաքին քաղաքական ասպարեզում: Այս նոր փուլը իրենից ենթադրում է Մինսկի խմբի մակարդակով ընթացող այսօրվա…

Սփյուռքի նախարարությունը, ցավոք, միայն խոսքերի ու ժողովների մեջ է

Երեւանի Հանրապետության փողոց 30 հասցեում` ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում սկսել է գործել Սիրիահայության խորհրդատվական կենտրոնը, որի աշխատանքները համակարգում է Հալեպի «Արեւելք» տպարանի տնօրեն, Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության անդամ Խաչիկ Ջոզիկյանը: -Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք: – Արդեն չորս ամիս եղավ` ընտանիքով այստեղ եմ: -Ինչո՞ւ որոշեցիր, որ անպայման պետք է բացել այս գրասենյակը` խորհրդատվական…

«Օգնիր եղբորդ»-ը քաղաքական սահման չունի. սիրիահայերի աջակցության անհրաժեշտությունը համապետական հոգս է

Սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է առաքելությունը: Նախաձեռնության ներկայացուցիչները պարբերաբար կապի մեջ են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդի, սիրիահայ շտապօգնության մարմնի ներկայացուցիչների հետ պատերազմական գոտում իրենց գոյությունը պահպանող սիրիահայերի կարիքները հասկանալու նպատակով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը: Նրա հավաստիացմամբ՝ որքան էլ,…

Երազային, Բայց Միշտ Իրակա՛ն Հալէպը

Երեւանէն ճամբայ ելած «Արմաւիաի» օդանաւը արդէն սկսաւ թռիչքի բարձրութենէն կամաց-կամաց ցածնալ: Շարժակներու ձայնն ալ սկսաւ մեղմանալ: Սկսած ենք մօտենալ Հալէպին: Ինծի համար ծանօթ-անծանօթ վայր մը, մեծ-մեծ հարցականներով: Ընկերս, Րաֆ‎ֆին, որ քովս նստած է, տեղեակ չէ, թէ օդանաւին Երեւանէն թռիչք առնելէն ի վեր կեդրոնացումս այդ մեծ հարցականներուն վրայ է: Ի՞նչ պիտի տեսնեմ արդեօք, աւելի ճիշդ՝ ինչպէ՞ս…

ՀՅԴ-ն ընդունում է համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը

ՀՅԴ-ն ընդունում է կոռուպցիայի դեմ համատեղ պայքարելու իշխանության առաջարկությունը: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկություններ է ներկայացրել: «Մեր առաջարկությունները երկու հիմնական ուղղվածության են: Առաջինը` նախ, կոռուպցիան համակարգային երեւույթ է եւ սա պետք է ընկալեն բոլորը: Իշխանությունը…

Անհրաժեշտ է համակարգված արտաքին քաղաքականության «կարծր» դրսեւորումներ

Ավստրալիայի Հարավային Նոր Ուելս նահանգի խորհրդարանը օրերս բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ կոչ է անում իր երկրի իշխանություններին` պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել հարաբերությունները նրա ժողովրդի հետ: Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գնահատմամբ` Խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը երկարատեւ աշխատանքի արդյունք է, եւ…

Ազգային էության մասին

Ինչպիսի՞ն է մեր շարքային հայրենակցի ստանդարտ կամ համենայնդեպս հաճախադեպ արձագանքը՝ նոր տեղեկատվության, գաղափարի, վարկածի հանդեպ: Շատ պարզ և անդրդվելի՝ «Գիտեմ»: Այդ պատասխանին առնչվում ենք բոլորս և բոլորս նույնկերպ ենք վարվում: Եվ բոլորիս դա զայրացնում է, բայց… ոչինչ չի փոխվում: Բոլորն ամեն ինչ գիտեն: Դիապազոնը լայն է՝ գիտեն, թե ինչպես խորոված անեն և ինչպես ինտեգրվեն Եվրոպային,…

Հազար Հոգի Իրենց Մասնակցութեամբ Նեցուկ Կանգնեցան Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին

ՊԵՎԸՐԼԻ ՀԻԼԶ.- Կիրակի, Հոկտեմբեր 28ին, «Պեվըրլի Հիլթըն» պանդոկին մեծ սրահը կը վխտար Հայ Դատի հազար համակիրներով, որոնք եկած էին մասնակցելու Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկին եւ միասնաբար տօնելու յանձնախումբի նախորդ տարեշրջանի իրագործումները ու մեծարելու Հայ Դատի պայքարին մէջ իրենց յատկանշական ներդրումը բերած անձնաւորութիւններ: Ձեռնարկը կազմակերպած յանձնախումբը, համաատենապետութեամբ Արշօ Պէյլէրեանի ու Սիւզի Ծերունեան-Խանզատեանի, ժրաջան…