Ամսական արխիւներ. February 2013

Շնորհավո՛ր հաղթական տոնդ, հայ ժողովուրդ…

1988-ը դարձավ արցախահայության, այնուհետ` համայն հայության մերօրյա վերածնունդը: Փետրվարի 13-ը եղավ ընդհատակյա շարժման եւ ժողովրդի կամարտահայտության ծաղկոնքը: Մեկ շաբաթ հրապարակային ցույցերին եւ երթերին զուգահեռ տեղի ունեցան ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնք պահանջեցին հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու օրակարգով: Փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 67 պատգամավորներ գրավոր պահանջեցին հրավիրել…

Ինչ անել. կողմնորոշվելու ժամանակը

Հայաստանյան համապետական ընտրությունների պատմության մեջ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի` որպես այլընտրանքային կամ ընդդիմադիր թեկնածուի, ստացած ձայների քանակն աննախադեպ էր, դրանով իսկ` ռեկորդային: Դա, ըստ էության, անսպասելի էր թե’ իշխանության, թե’ ընտրողների, թե’ հենց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա քաղաքական թիմի համար: Հովհաննիսյանի` նման ֆուրորային հաղթանակը (իսկ դա իրապես հաղթանակ էր` թե’ քաղաքական և թե’…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

Ամերիկահայությունը հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ադրբեջանական ագրեսիային հակազդելու միջոցներ ձեռնարկել և դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին: ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ դաժանաբար կացնահարված հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զգուշացրել է Ադրբեջանի կողմից շարունակաբար…

Սուրիացիք հրաւիրուած են որսալու նպատակայարմար պահը

Յե­տա­դարձ ընդ­հա­նուր ակ­նար­կով մը եթէ փոր­ձենք մեր յի­շո­ղու­թիւնը թար­մացը­նել եւ մտա­բե­րել, թէ եր­կու տա­րի առաջ այս օրե­րուն սուր­ի­ա­ցի­ներ ինչ­պի­սի մտա­հո­գու­թիւն­նե­րով կլան­ուած էին, առօ­ր­է­ա­կան ինչ­պի­սի խն­դիր­ներ կը յու­զէ­ին, կ՛ան­հանգըս­տաց­նէ­ին զա­նոնք, ապա առանց նուա­զա­գոյն ճի­գի կամ դժ­ուա­րու­թեան պի­տի անդ­րա­դառ­նանք, որ անոնք օրն ի բուն կը տագ­նա­պէ­ին շարք մը ըն­թա­ցիկ հար­ցե­րով, ինչ­պէս` վա­ռե­լա­նիւ­թի գնա­ճով եւ կա­ռա­վա­րու­թեան կող­մէ այդ…

Հրամայական է Արեւմտահայաստանի մէջ Ցեղասպանութենէն առաջ գոյութիւն ունեցող կացութեան ստեղծումը*

Ատենէ մը ի վեր աշխարհը լուրջ տագնապի մէջ է: Տնտեսական տագնապ, այստեղ-այնտեղ ապահովական անկայունութիւն, կարճատեւ ու երկարատեւ մասնակի պատերազմներ: Այսպիսի կացութիւններ պակաս չեն եղած Երկրորդ աշխարհամարտին յաջորդող «պաղ» կոչուած պատերազմին ամբողջ երկայնքին, որ վերջ գտաւ հիմնական կողմերէն մէկուն պարտութեամբ՝ Խորհրդային Միութեան փլուզումով: Ներկայ վիճակը սակայն աւելի մտահոգիչ է, քանի որ անիկա յատկանշուած է մեծ թիւով…

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է` իշխող «Վրացական Երազանք» կոալիցիայի ակտիվիստների եւ «Միացյալ Ազգային Շարժման» կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը: Խորհուրդը նաեւ դիմում է…

Արաբական Մամուլի Տեսութիւն` Սուրիոյ Տագնապին Շուրջ Համաձայնութիւն մը Գոյացնելու Հնարաւորութեան մասին

Լիբանանեան «Ալ–Սապաթ» օրաթերթի (14 Փետր. 2013) յօդուածագիրը կը յայտնէ, թէ Սուրիոյ արիւնալի տագնապը այժմ անցած է խաղաղ լուծման հանգրուան, նկատի ունենալով, որ բախումները մատնուած են անելի` տագնապը զինուորապէս լուծելու ձախողութեան պատճառով: Դէպի խաղաղ լուծման հանգրուան Սուրիոյ տագնապին թեւակոխումը նաեւ անոր համար է, որ սուրիական ընդդիմութիւնը անդրադարձած է, թէ կացութիւնը ամէն իմաստով անտանելի դարձած է, ինչպէս…

«ԱԼԻՔ»ի խմբագրական. Հայաստանի եւ Իրանի ոչ-համարժէք պատասխանները՝ Թուրքիային

Վերջին օրերին հերթական անգամ ականատեսն ենք Թուրքիայի նէոօսմանիզմով յղփացած արտգործնախարար Դաւութօղլուի հիստերիկ բարբաջանքներին: Իսկ Թուրքիայի նէոօսմանիզմի արդի դոկտրինայում գրեթէ հաւասարապէս պատուհասի դեր է վերապահւած թէ՛ Հայաստանին, եւ թէ՛ Իրանի Իսլ. Հանրապետութեանը. առաջնի դէպքում՝ պատմա-քաղաքական, իսկ երկրորդի՝ որպէս պատմա-կրօնական (շիա-սուննի հակադրութիւն) երեւոյթներ: Թուրքական այդ դոկտրինան, սակայն, լայն ճեղքւածքներ կրեց սիրիական ծանրակշիռ պատնէշում, ուստիեւ՝ Թուրքիան փորձում է…

Ապագաղութացում, Հակակայսերապաշտութիւն, Արաբական Գարուն Եւ Անստոյգ Վաղորդայններ

Ո՜վ ազատութիւն, ի՜նչ ոճիրներ կը գործուին քու անունովդ: Տիկին Մանոն Ռոլան (1754-1793) Կարգախօսներու ներշնչած յոյսերէն եւ աղմուկէն ետք կու գայ զարմացնող եւ դառնացնող իրականութիւններու պահը: Երբեմն կը յիշե՞նք Ֆրանսական Մեծ յեղափոխութեան օրերուն, իր գլխատումէն անմիջապէս առաջ, կառափնատի (կիյոթին) առջեւ տիկին Ռոլանի արտասանած հռչակաւոր խօսքը. «Ո՜վ ազատութիւն, ի՜նչ ոճիրներ կը գործուին քու անունովդ»: Եթէ յիշենք, եւ…

Աշխարհաքաղաքագիտական Նշմար. «Արեւմուտքի Վայրէջքը»…

Քսանամեակ մը առաջ Ֆրանսիս Ֆուքոյամայի գուշակութիւնը` թէ մարդկութեան «Պատմութեան վախճանը» իր լրումին հասած էր` ընկերվարական հասարակարգին վերջնական պարտութեամբ… եւ նոր-ազատական, վայրի դրամատիրական հասարակարգին վերջնական յաղթանակով ու «համաշխարհայնացումով»…, որ կը հանդիսանար, ըստ ֆուքոյամայի, Մարդկութեան յառաջիդմութեան կատարելագոյն հանգրուանը, ուրկէ անդին նուաճելի աւելի կատարեալ մակարդակ մնացած չէր: Ֆուքոյամայի այս երկակի գուշակութիւնը կրկնակիօրէն հերքուեցան ճիշդ հակոտնեայ ուղղութիւններով: Մէկ կողմէ…