Ամսական արխիւներ. April 2013

Պռոշյանի գյուղապետի սպանությունը կատարվել է քաղաքական հողի վրա

«Հայկական ժամանակն» անդրադարձել է երեկ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությանը ու գրել. «ՀՅԴ-ն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, ՀՀԿ ներկայացուցիչները կոչ են անում չքաղաքականացնել սպանությունը և սպասել դրա բացահայտմանը: Իսկ առայժմ հնչում են միայն վարկածներ: Սպանության հնարավոր դրդապատճառների շարքում, թերևս, ամենաքննարկվողը գյուղում առկա մշտապես լարված մթնոլորտն է: Պռոշյանում գործում է…

ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել այսօր Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ: Հայտարարության տեքստում ասվում է. «Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:…

Կան կարմիր գծեր, որոնք պետք է չշրջանցել

Հարցազրույց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ – Որպես սփյուռքահայ` ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը: – Մի քանի դիտարկումներ կան: Նախ` այն, որ նախընտրական փուլում ընդդիմությանը չհաջողվեց միասնական թեկնածուով հանդես գալ, թերևս, դա ունի իր հանգամանքներն ու պատճառները: Կարծում եմ` նախքան ընդդիմադիր ուժերի միջև համատեղ քննարկումները, որ պետք է լինեին, ընդհանուր կոնսենսուսի…

Հալեպում զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր. մի քանի հայեր են վիրավորվել

Անցնող մի քանի օրերին Հալեպում բուռն բախումներ են ընթացել Սիրիայի կառավարական ուժերի ու զինյալների միջեւ, եւ դրանք մոտեցել են հայկական թաղամասերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ բախումներն ընթանում էին մասնավորապես Շայխ Մախսուդ թաղամասում, որը բավական մոտ է հայկական թաղամասերին: Այն հիմնականում քրդերով է բնակեցված,…

Հացադուլի դադարեցումն անակնկալ էր, ինչպես որ անակնկալ էին նախկին բոլոր որոշումները

«Այս փուլում առաջնահերթ կարևորություն ունեն Երևանի ավագանու ընտրությունները: Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել և Երևանում համատեղ ուժերով հաղթանակ արձանագրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններին: Ինչպես մինչև ապրիլի 5-ի տևող մարզային այցելությունները ՀՅԴ-ն չի ողջունում, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը միանշանակ չի ընդունվում կուսակցության…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը

Ապրիլ 2ի այս օրը ծննդեան տարեդարձն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին՝ Սողոմոն Թեհլիրեանի։ Հայեւթուրք յարաբերութեանց արիւնալի պատմութեան մէջ մեծատառ գրուած անուն է Սողոմոն Թեհլիրեան, որ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ կողմէ պետականօրէն գործադրուած ցեղասպանական ծանրագոյն ոճիրն գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշայի արդարահատոյց ահաբեկման իրագործողը եղաւ եւ, իբրեւ այդպիսին, անմահացաւ մեր ազգային յիշողութեան մէջ։ Արհաւիրքի եւ արդար հատուցման…

Սպանվել է Արցախյան ազատամարտի հերոս, Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը

Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ սպանություն է կատարվել։ Սպանվել է գյուղապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանը շուրջ 10 տարի ղեկավարում էր Պռոշյան համայնքը: Նա Արցախյան ազատամարտի հերոսներից մեկն էր: Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Ֆիզուլի: Հրաչ Մուրադյանը 1990 թվականից Դաշնակցության անդամ էր: Ոստիկանության Կոտայքի…

Ակնարկ. «Ներողութիւն-Փոխհատուցում» Ռազմավարական Գործընկերութիւնը

22 մարտին Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ հեռախօսազրոյցի ընթացքին Իսրայէլի անունով ներում հայցած էր թուրք ժողովուրդէն «Մաւի Մարմարա»-ի դէմ իսրայէլացի զինուորականներու գործողութեան ժամանակ տեղի ունեցած սխալներու համար եւ փոխհատուցում խոստացած էր սպաննուածներու ընտանիքներուն: Այս լրատուութիւնը մեծ չափերով խլեց ինչպէս միջազգային, այնպէս ալ հայկական լրատուամիջոցներու լուսարձակները: Գուցէ ներողութիւն եւ փոխհատուցում բառակապակցութիւնները…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ ֆինանսների նախարարից պահանջում է Հայաստանի հետ հարկային նոր համաձայնագիր կնքել

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նամակով դիմել է Միացյալ Նահանգների ֆինանսների նորանշանակ նախարար Ջեյքոբ Լյուին` խնդրելով վերանայել նախագահ Օբամայի վարչակազմի վերաբերմունքը` կրկնակի հարկման խնդրի շուրջ: Ինչպես «Արմենպերս»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Խաչիկյանն ընդգծել Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը: Այդ ոլորտը կարգավորվում է 1973 թվականին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային…