Ամսական արխիւներ. May 2013

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութապես եւ բարոյապես աջակցել սիրիահայերին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայերին: «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի տրամադրած տվյալների համաձայն` ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանային խնդիրը հոգալու և բնակարանաշինական ծրագիրն ամբողջացնելու նպատակով այս շաբաթ 4 մլն դրամի փոխանցում է կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հոկտեմբերին այդ…

Հայ դատի հանձնախումբը եվրոպահայության համագումար կհրավիրի Հայոց ցեղասպանության 100-ամյակի անելքիների հստակեցման համար

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը մշակում է իր անելիքները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լավ պատրաստվելը, քանի որ այն պետք է դառնա նոր խթան, նոր ուժ` ընդհանուր պայքարին ոգի տալու, նոր գործելաձեւ նախանշելու համար: «Պետք է օգտագործել երիտասարդության ներուժը, ավագ սերնդի փորձառությունն այս…

Որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Երևանն իր տունն է

WomenNet-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ով ներկայացված է Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի 28-րդ հորիզոնականում: Մասնագիտությամբ պատմաբան Գայանե Մանուկյանն ասում է, որ դեռ փոքր տարիքից ուսմանը զուգահեռ աշխատել է տարբեր ոլորտներում, ինչը իրեն կյանքի մի կարեւոր դաս է տվել` «արժեվորել յուրաքանչյուրին» անկախ նրա տարիքից, սեռից … Ականատես…

Կուզենայի, որ Երևանը երիտասարդների մոտ երազելու ցանկություն և հույսեր արթնացներ

Անկուսակցական, քաղաքագետ Լիլիա Խաթլամաջյանը, ով ներկայացված է Երևանու ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 23-րդ հորիզոնականում, ավելի քան 10 տարի համակարգում է ընկերների հետ համատեղ ստեղծված «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ-ի ծրագրերը: Կազմակերպությունը զբաղվում է հասարակական ու քաղաքական զարգացումների վերլուծություններով: WomenNet.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում հատկապես Հայ Յեղափոխական Դաշնակցության…

Ժողովուրդը պետք է հստակ տեսնի ընդդիմությանը իշխանությունից տարբերակող բաժանարար գիծը

Եթե Երեւանի ավագանու ընտրություններն արդար անցնեն, կհաղթի Դաշնակցությունը, այս մասին այսօր, մայիսի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ քաղաքական դաշտում ՀՅԴ-ն միակն է, որ խնդիրներ չունի ընդդիմադիր ուժերից…

Մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, ՀՅԴ կենտրոնական շտաբում գործելու է «թեժ գիծ»

Ընտրությունների օրը ՀՅԴ կենտրոնական շտաբում «թեժ գիծ» կգործի: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Սիրելի երեւանցիներ, եթե ցանկանում եք ձեր արդար եւ ազատ ընտրությամբ ձեւավորել Երեւանի իշխանությունը, տեր դարձեք ձեր քվեին։ Արդեն գործի են դրվում կեղծիքների տարատեսակ մեխանիզմներ։ Ձեր նկատած ցանկացած խախտման մասին՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, կրկնակի քվեարկություն եւ այլն, խնդրում ենք հայտնել Դաշնակցության…

Ընտրություններում պետք է ոչ ասել իշխանություններին, սա «ոչ»-ի հանրաքվե է. ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին շենգավիթցիների հետ

Երեկ ՀՅԴ ներկայացուցիչները Շենգավիթ համայնքում գտնվող Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիպեցին ընտրողների հետ: Դաշնակցության ղեկավար կազմից ներկա էին Արմեն Ռուստամյանը, Արսեն Համբարձումյանն ու Աղվան Վարդանյանը: Ա.Ռուստամյանն իր խոսքում նշեց. «Հիմնական հարցը այս ընտրությունների քաղաքական նշանակությունը ժողովրդին հասցնելն է: Հայաստանում իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ժողովրդին վերադարձնել իշխանությունը՝ հրաժարվելով այս միահեծան իշխանություններից: Մենք համոզված ենք, որ…

Ալեքսանդր Արզումանյանն ընտրելու է ՀՅԴ-ին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը օրեր անց կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ: Դաշնակցության վերնախավին նման հավաստիացում է տվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Սույն տեղեկությունները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս նշել է. “Կուսակցության անունից չեմ կարող ասել, իմ…

Հանրապետականները սպառնացել են նաեւ ՀՅԴ ակտիվիստներին

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական քարոզչական խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Երեւանի տարբեր համայնքներում, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քաղաքն ու դրանով նաեւ երկիրը փոխելու իրենց պատկերացումները: “Ինչպե՞ս կարող են քաղաքն իրենցով անել, այս քաղաքում յուրաքանչյուր շենքում ապրում են տասնյակ մարդիկ եւ կարող են տարբեր հայացնքներ ունենալ: Նրանք դա անում են, որովհետեւ դիմացինն աղջիկ է, թույլ…