Ամսական արխիւներ. May 2013

Պետք է անել այն, ինչ չարվեց նախագահական ընտրություններին

Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին, ու հատուկ այդ ընտրապայքարի վերջին հանդիպումներից մեկը ՀՅԴ-ն ուզեց անցկացնել Զեյթունում, ուր արդեն 43 տարի է, ինչ բնակվում է ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, այսօր Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը` ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը: Նա նշեց, որ ինքն իսկապես այս ընտրություններին շատ…

ՀՅ Դաշնակցությունը իր ռազմավարական ծրագիրն է ներկայացնում երեւանցիների դատին

Երեւանը մեծագույն հնարավորությունների քաղաք է, որը կարող է դառնալ համայն հայության իրական մայրաքաղաքը, ուր մեր բոլոր սփյուռքահայ հարազատները պետք է իրենց ներդրումներն իրականացնեն, իրենց ձեռնարկությունները հիմնեն եւ մենք Կովկասում, եւ ինչու ոչ` ամբողջ տարածաշրջանի լավագույն քաղաքը ունենանք, Զեյթունում այսօր, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ Երեւանն ունի այդ հնարավորությունները,…

«Ազդակ»ի Խմբագրական. Մայիս Մէկը Եւ Ժողովրդագրական Պատկերը

Աշխատաւորական օրը իր դասական ըմբռնումով բանուորներու իրաւունքներու պաշտպանութեան օր է, որ անշուշտ գաղափարաբանական ներշնչումներ ունի եւ այդ ճամբով ալ կը ստանայ համամարդկային տարազ` քննարկելով եւ մանաւանդ պաշտպանելով աշխատաւոր դասակարգի շահերը կամ ժամանակակից ըսելաձեւով` մարդու իրաւունքները: Իրաւունքներու պաշտպանութեան այս վարքագիծն է, որ կը բախի հարստապետական համակարգին, շահագործումի բազմատեսակ երեւոյթներուն: Կը վերածուի հասարակական-քաղաքացիական շարժումի: Կը թուի, որ…

Մեր երկրում առկա խնդիրները լուծելու ամենահարմար առիթը ավագանու ընտրություններն են

Hayeli.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ -Ավանդույթ է ձեւավորվել` սկսում ենք գլխավոր հարցից, եւ գլխավոր հարցը որոշում է հյուրը: Ո՞րն է գլխավոր հարցը, ըստ Ձեզ: -Ավագանու ընտրությունները: -Ինչո՞ւ եք կարեւորում այս ընտրությունները: -Որովհետեւ բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր երկրում, պետք է մի առիթ ունենան լուծվելու: Իսկ ամենահարմար ու մոտակա առիթը…

Թուրքիա – Միացեալ Նահանգներ Լարուածութիւն. Անգարայի Մէջ Միացեալ Նահանգներու Դեսպանը Արտաքին Գործոց Նախարարութիւն Կանչուած Է

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը Անգարայի մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Ֆրանսիս Ռիքարտոնէն կանչեց թրքական արդարադատութեան նկատմամբ անոր քննադատական խօսքերուն շուրջ բացատրութիւն պահանջելու համար: Ռիքարտոնէ վերջերս թուրք լրագրողի մը հետ ունեցած զրոյցի մը ընթացքին յայտնած էր, որ Թուրքիոյ ահաբեկչութեան դէմ պայքարի օրէնքին մէջ կարգ մը հարցեր կան եւ այդ օրէնքը միջազգային արժեչափերուն համահունչ չէ: Ան նաեւ քննադատեց…

Տեսակէտ. Ազրպէյճանի Թեհրանեան Յայտարարութիւնները

Ազրպէյճանական contatc.az կայքէջը հաղորդեց, որ Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւ Թեհրանի մէջ Իրանի նախագահ Մահմուտ Ահմատինեժատի հետ իր ունեցած հանդիպումին ընթացքին նշած է, որ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ Իրանի վարչակարգին կ՛աջակցի: Թերեւս այդ նախանձախնդրութենէն մղուած է, որ Ազրպէյճանի իշխանութիւնները այսքան սերտ կերպով կը համագործակցին իրանեան վարչակարգի թիւ մէկ թշնամի Իսրայէլի հետ: Տակաւին մէկ շաբաթ…

Հայ դատ. Ամերիկյան դատարանի վճիռը քաջալերում է Թուրքիայի պահվածքը Ցեղասպանության հարցում

Թուրքիայի դեմ հայերի հայցը մերժելով՝ դատարանը քաջալերում է հետևել Թուրքիայի օրինակին և մերժել պատմությունը, խուսափել պատասխանատվությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանի՝ մի խումբ հայերի Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մերժմանը: Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ հայցվորներն անպայման…

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի Երկաթուղին Եւ Նրա Տարածաշրջանային Հեռանկարները

Ինչպէս նախատեսում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանութիւնները, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարական աշխատանքները կ՛աւարտուեն մինչեւ 2013թ. տարեվերջը, եւ այս նոր տրանսպորտային հանգոյցը կը սկսի աշխատել արդէն 2014թ. Յունուարի 1ից: Նախագծի իրականացման հէնց առաջին օրուանից այն բացասական արձագանք է ստացել հայկական վերլուծական հանրութեան կողմից, ինչը հիմնաւորուել է մի քանի տեսակէտներով. 1.- Նախագծի իրականացումն ունի քաղաքական ենթատեքստ եւ…